ԿԱՐՃ ԼՈՒՐԵՐ

Ովքեր են այս շաբաթ լավագույն եւ վատագույն նախարարներն, ըստ iravunk.com-ի

13.01.2018 16:44 ՕՐՎԱ ՊԱՏԿԵՐ ՔԱՂԱՔԱԿԱՆ ԹԵՄԱ
Ովքեր են այս շաբաթ լավագույն եւ վատագույն նախարարներն, ըստ iravunk.com-ի

iravunk.com-ում  2017-ի վերջին մի քանի ամիսներից սկսած ընթանում է  քվեարկություն, որի միջոցով մեր ընթերցողները հնարավորություն ունեն գնահատելու, թե ըստ իրենց, ովքեր են տարվա լավագույն եւ վատագույն նախարարները:

«2018-ից ոչ թե բարեկեցություն, այլ ողջախոհություն եմ ակնկալում»

Եվ այսպես՝ այս պահի դրությամբ քվեարկությանը մասնակցել է 16168 մարդ եւ, ըստ արդյունքների, լավագույն նախարարների եռյակը բացում է ՀՀ ֆինանսների նախարար Վարդան Արամյանը՝ ձայների 43 % -ով: Նրան հաջորդում է ՀՀ սփյուռքի նախարար Հրանուշ Հակոբյանը, որն ունի ձայների 29 %-ը, իսկ 14 %-ը քվեարկել է ՀՀ մշակույթի նախարար Արմեն Ամիրյանի օգտին: Չորրորդ տեղում` ՀՀ արտակարգ իրավիճակների նախարար Դավիթ Տոնոյանն է` ձայների 6 %-ով:

Հատկանշական է այն, որ այս ամիսներին եղան նաեւ նախարարներ, որոնց օգտին ընդհանրապես քվեարկողներ չկային եւ նրանց տոկոսային հարաբերակցությունը զրո կար, զրո էլ մնաց: Այնպես որ, շարունակում է բավական թեժ պայքար գնալ նաեւ վատագույն նախարարի կոչման համար:

Հիշեցնենք, որ ինչպես եւ խոստացել էինք, քվեարկության վերջանական արդյունքները կամփոփենք 2018-ի հունվարի առաջին կեսին: Ուստի` վերջնական արդյունքում, թե որ նախարարը վարկանիշային ինչ հորիզոնականում կհայտնվի, կախված է հենց ձեր քվեարկությունից: Իսկ քվեարկելու համար կարող եք անցեք ստորեւ  նշված հղումով եւ աջ կողմում տեղակայված՝  նախարարների մեկամյա ամփոփում բաժնում.  «Ո՞վ է լավագույն նախարարը» հղումը սեղմելով՝ կատարեք ձեր քվեարկությունը: 

http://iravunk.com/#poll_block

ՀՐԱՆՏ ՍԱՐԱՖՅԱՆ

 

КОМСОМОЛЬСКАЯ ПРАВДА