ԿԱՐՃ ԼՈՒՐԵՐ

Հայերի Ցեղասպանությունը սկսվել է 1905 թվականից եւ շարունակվել մինչեւ Բաքվի հայերի ջարդերը (Տեսանյութ)

13.01.2018 21:00 ԱՌՈՂՋԱՊԱՀԱԿԱՆ
Հայերի Ցեղասպանությունը սկսվել է 1905 թվականից եւ շարունակվել մինչեւ Բաքվի հայերի ջարդերը (Տեսանյութ)

Հասարակական գործիչ ՏԱՏՅԱՆԱ ՄԻՆԱՍՅԱՆԸ խոսելով 1990 թվականին Բաքվում հայերի նկատմամաբ տեղի ունեցած ջարդերից, փաստեց, որ հայերի ցեղասպանությունը սկսվել է 1905 թվականից եւ շարունակվել մինչեւ 1990 թվականը. «Մինչ օրս որեւէ մեկը չի պատժվել: Այդ պատճառով էլ մեր երիտասարդներին պետք է պատրաստենք, որպեսզի պատարստ լինեն շարունակվող այս երկարատեւ ցեղասպանությանը»,-փաստեց Տատյանա Մինասյանը եւ ընդգծեց, որ Հայաստանի բարձրաստիճան այրերը, նախարարությունները պետք է պատարստեն երիտասարդներին` յուրաքանչյուրն իր ոլորտում.«Ինչով են զբաղված կրթության եւ առողջապահության նախարարությունները: Առողջապահության նախարարությունը լավ օրենքներ ստեղծելու փոխարեն Եվրոպայից գումարներ ստանալով հայկական ավանդական ընտանիքի վրա փաթաթում է իր օրենքները: «Գարդասիլ» է սրսկում աղջիկներին, որ նրանք երեխա չունենան, այսինքն` Հայաստանը լինի առանց հայի»,-նշեց Տ. Մինասյանը:

Մանրամասները` տեսանյութում

ԶՎԱՐԹ ԽԱՉԱՏՐՅԱՆ

 

КОМСОМОЛЬСКАЯ ПРАВДА