ԿԱՐՃ ԼՈՒՐԵՐ

Վրաստանում հարձակում են գործել հայ գործարարի վրա

13.01.2018 15:12 ՕՐՎԱ ՊԱՏԿԵՐ ՄԻՋԱԶԳԱՅԻՆ
Վրաստանում հարձակում են գործել հայ գործարարի վրա

Վրաստանի Օզուրգեթի քաղաքում հայ գործարար է հարձակման ենթարկվել: Ինչպես հաղորդում է «Ռուսթավի 2» հեռուստաալիքը, անհայտ անձինք նրանից հափշտակել են 30 000 լարի (մոտ 11,5 հազար դոլար):

Հայտնի են «Դեպի Եվրատեսիլ» նախագծի եւս 5 մասնակցի երգերը

Հայ գործարարը 31-ամյա Արթուր Սուքիասյանն է, ով Գուրիայի շրջանում մի քանի խանութների սեփականատեր է:

Նրա հարազատները պատմել են, որ հարձակումն իրականացվել է Արթուր Սուքիասյանի տան շքամուտքի մոտ: Նրա վրա հարձակվողները երկուսն են եղել: Բութ առարկայով հարվածել են գլխին և հափշտակել նրա մոտ առկա խոշոր գումարը, որը նախատեսված է եղել Թբիլիսիի շուկաներից մեկից ապրանք բերելու համար:

 

 

КОМСОМОЛЬСКАЯ ПРАВДА