ԿԱՐՃ ԼՈՒՐԵՐ

ԱԺ նախագահի տոնական ընդունելությանը քչերն էին ներկա 

13.01.2018 14:33 ՕՐՎԱ ՊԱՏԿԵՐ ՔԱՂԱՔԱԿԱՆ ԹԵՄԱ
ԱԺ նախագահի տոնական ընդունելությանը քչերն էին ներկա 

Այսօր` հին տոմարով Ամանորին` հավատարմագրված լրագրողների համար նախատեսված ԱԺ նախագահ ԱՐԱ ԲԱԲԼՈՅԱՆԻ տոնական ընդունելությունը, տարբերվում էր նախորդ տարիների ԱԺ նախագահների կազմակերպած ընդունելություններից:

Հայտնի է Հայաստանի և Ադրբեջանի ԱԳ նախարարների հանդիպման օրն ու վայրը

Եթե նախկինում լրագրողների Ամանորը շնորհավորելու արարողությանը ներկա էին լինում բոլոր խմբակցությունների պատգամավորներից շատերը, ապա այս անգամ նախապես արված հայտարարության մեջ կոնկրետ ընդգծված էր, որ ներկա կլինեն ԱԺ նախագահն ու խորհրդի անդամները: Բայց պարզվեց, որ խորհրդի անդամներից քչերն էին որոշել իրենց ներկայությամբ պատվել լրագրողներին: Ընդ որում` հիմնականում ներկա էին ընդդիմադիրները: Եկել էր ԱԺ «Ելք» խմբակցության ղեկավար Նիկոլ Փաշինյանը եւ ԱԺ ֆինանսավարկային եւ բյուջետային հարցերի մշտական հանձնաժողովի նախագահ Գագիկ Մինասյանը: Իսկ ուշացումով եկան նաեւ ԱԺ ընդդիմադիր փոխնախագահ Միքայել Մելքումյանը եւ Եվրոպական ինտեգրման հարցերի մշտական հանձնաժողովի նախագահ Նաիրա Զոհրաբյանը:

Ուշագրավ էր այն, որ ընդունելությանը ներկա չէին ԱԺ նախագահի ՀՀԿ-ական տեղակալները` ԱԺ փոխնախագահներ Էդուարդ Շարմազանովը եւ Արփինե Հովհաննիսյանը, ինչպես նաեւ մնացյալ յոթ ԱԺ հանձնաժողովների ՀՀԿ-ական եւ «Ծառուկյան» խմբակցության պատգամավորները: Ներկա չէին նաեւ ՀՀԿ, ՀՅԴ, «Ծառուկյան» խմբակցությունների նախագահները: Մինչդեռ ընդամենը մեկ օր առաջ բոլորը ներկա էին նախագահականում տեղի ունեցած հանդիպմանը:

Հավելենք նաեւ, որ այս անգամ հյուրասիրության սրահում լրագրողները զրկված էին տոնածառից` այն տեղափոխվել էր նախասրահ, որտեղ էլ լրագրողներիս սպասվում էր փոքրիկ համերգային ծրագիր:

ՀՐԱՆՏ ՍԱՐԱՖՅԱՆ

 

КОМСОМОЛЬСКАЯ ПРАВДА