ԿԱՐՃ ԼՈՒՐԵՐ

Կարիք չկա մեծ ոգեւորվածությամբ տոնել Հին Տոմարով Ամանորը

13.01.2018 14:21 ՄՇԱԿՈՒՅԹ
Կարիք չկա մեծ ոգեւորվածությամբ տոնել Հին Տոմարով Ամանորը

Այսօր Հին Նոր տարին է, ըստ հուլյան՝ հին տոմարի։ Այն նշվում է հունվարի 13-ի լույս 14-ի գիշերը։

Հին եւ նոր տոմարների միջեւ 20 եւ 21-րդ դարի առաջին կեսին տարբերությունը 13 օր է։ Հունվարի 13-ը համարժեք է դեկտեմբերի 31-ին։ Նոր՝ Գրիգորյան տոմարը, հաստատվել է 1582 թվականի հոկտեմբերին։ Մի շարք երկրներում ըստ ավանդույթի, ոչ պաշտոնական նշվում է հին տոմարով Նոր տարին, այդ թվում` Հայաստանում:
«Տոնացույց» ժողովրդական թատրոնի գեղարվեստական ղեկավար, ազգագրագետ ՀԱՍՄԻԿ ԲԱՂՐԱՄՅԱՆԸ «Իրավունքի» հետ զրույցում անդրադառնալով Հին տոմարով Ամանորին ընդգծեց, որ կարիք չկա, որպեսզի հայերն այդքան ոգեւորվածությամբ տոնեն հին Տոմարով Ամանորը. «Մ.Թ. Ա 45 թվականին Հռոմի կայսր Հուլիսով Կեսարը հայտարարեց, որ պետք է լինի որեւէ գիրք, որով յուրաքանչյուր 30 օրը մեկ հավաքի եւ այդպես ստեղծեց պարտքերի գիրք: Այսպիսով` ամսի 1-ը համարվեց պարքերի գրքի օր: Հետագայում Հուլիան տոմարը կապվեց Հուլիոս Կեսարի եւ այդ գրքի հետ, այսինքն ամսի 1-ը տիեզերքի եւ մարդու հետ որեւէ կապ չունի: Առնչություն ունի միայն պարտքի գրքի հետ: Գլոբալ առումով մենք նշում ենք մեր պարտքի գրքի օրը»,-ընդգծեց ազգագրագետը: Ըստ նրա, հայերն այդ տոմարներն ընդունել են պարտադրված:

Աշոտ Ղազարյանը, Ռաֆայել Երանոսյանը եւ Արփի Գաբրիելյանը ԱՄՆ-ում են «Երգ Հայաստանի» նոր ներկայացումով (տեսանյութ)


ԶՎԱՐԹ ԽԱՉԱՏՐՅԱՆ

 

КОМСОМОЛЬСКАЯ ПРАВДА