ԿԱՐՃ ԼՈՒՐԵՐ

Ես պատրաստ եմ աջակցել Օփրային. Սթիվեն Սփիլբերգ

13.01.2018 12:56 ՀԱՆՐՈՒԹՅՈՒՆ
Ես պատրաստ եմ աջակցել Օփրային. Սթիվեն Սփիլբերգ

Հանրահայտ ռեժիսոր Սթիվեն Սփիլբերգը բացահայտորեն հայտարարել է Օփրա Ուինֆրիի թեկնածությանն աջակցելու պատրաստակամության մասին, եթե հաղորդավարուհին որոշի առաջադրվել ԱՄՆ նախագահի պաշտոնում: Այս մասին Սփիլբերգն ասել է The Guardian-ին տված հարցազրույցում:

Տոնական սեղանի համար պատրաստեք  Սեդրակ Մամուլյան առաջարկած աղանդերը` «Անիի քաղցրավենք» (Տեսանյութ)

Ռեժիսորը հավելել է, որ ինքը պարզապես համոզված է, որ Օփրա Ուինֆրին կարող է հրաշալի նախագահ դառնալ: Սփիլբերգը նաև համոզված է, որ քաղաքական փորձի բացակայությունը չպետք է խոչընդոտ լինի:

Ավելի վաղ Rasmussen Reports ընկերությունը հարցում է անցկացրել, որի համաձայն՝ ԱՄՆ բնակիչները նախագահական ընտրություններում ավելի շուտ Օփրա Ուինֆրիի օգտին կքվեարկեն, քան Դոնալդ Թրամփի:

 

КОМСОМОЛЬСКАЯ ПРАВДА