ԿԱՐՃ ԼՈՒՐԵՐ

Լեյլա Զանան զրկվել է պատգամավորական մանդատից

13.01.2018 12:49 ՄԻՋԱԶԳԱՅԻՆ
Լեյլա Զանան զրկվել է պատգամավորական մանդատից

Թուրքիայի քրդամետ Ժողովուրդների դեմոկրատական կուսակցության պատգամավոր Լեյլա Զանան պաշտոնապես զրկվել է պատգամավորական մանդատից: Թուրքական «Անադոլու» գործակալությունը, պատգամավորին մանդատից վերջնականապես զրկելու Թուրքիայի Ազգային մեծ ժողովի որոշումը տեղադրվել է պաշտոնաթերթում:

«Թուրք ազգ» եզրույթը «Թուրքիայի ժողովուրդ» արտահայտությամբ փոխարինած պատգամավորը կարող է զրկվել մանդատից

Լեյլա Զանան 2015 թվականի նոյեմբերի 17-ին պատգամավորական երդմնակալության ժամանակ երդման տեքստը սկսել էր քրդերեն «Կեցցե խաղաղությունը» խոսքերով, իսկ ընթացքում «թուրք ազգ» եզրույթը փոխարինել էր «Թուրքիայի ազգ»-ով: Երդման տեքստում ինքնակամ փոփոխություն անելու պատճառով նրա երդումը չէր ընդունվել, ինչի հետևանքով նրան արգելվել էր մասնակցել մեջլիսի նիստերին:

2017 թվականի հուլիսի 20-ին մեջլիսի նախագահությունը Զանային պատգամավորական մանդատից զրկելու հարցը ներկայացրել էր հանձնաժողովին, որի կազմի մեջ են մտնում սահմանադրական և արդարադատության հարցերով հանձնաժողովների անդամները: Ավելի ուշ մանդատից զրկելու մասին զեկույցն քննարկման էր դրվել մեջլիսի լիագումար նիստում:

 

КОМСОМОЛЬСКАЯ ПРАВДА