ԿԱՐՃ ԼՈՒՐԵՐ

Երկրպագուները Քիմ Քարդաշյանի համար ֆլեշմոբ են կազմակերպել առևտրի կենտրոնում (տեսանյութ)

13.01.2018 12:14 ՀԱՆՐՈՒԹՅՈՒՆ
Երկրպագուները Քիմ Քարդաշյանի համար ֆլեշմոբ են կազմակերպել առևտրի կենտրոնում (տեսանյութ)

Երկրպագուները Քիմ Քարդաշյանի համար ֆլեշմոբ են կազմակերպել առևտրի տանը։ Քիմը, Քլոեն ու Քորթնին Սան Ֆերնանդո էին մեկնել, որտեղ այցելել են տեղի մոլերից մեկը։ Քույրերին ուղեկցում էր Keeping Up With The Kardashians ռեալիթի շոուի նկարահանման խումբը. ըստ երևույթին՝ Քարդաշյաններն իրենց շոուի հերթական դրվագն էին նկարահանում։

Ինչպես կանվանակոչեն նորածին դստերը Քիմ Քարդաշյանն ու Քանյե Ուեսթը

Նկարահանումների ընդմիջումներին, ինչպես գրում է TMZ-ը, Քորթնին ու հղի Քլոեն որոշել են Քիմի համար անակնկալ պատրաստել՝ ֆլեշմոբ։

Քույրերը խնդրել են ներկաներին ու շուրջը հավաքված մարդկանց միանալ ու պարել Քիմի համար։ Նրանք էլ հաճույքով համաձայնել են, առավել ևս որ Քորթնին ու Քլոեն նույնպես մասնակցում էին ֆլեշմոբին։

Հիշեցնենք, որ Քլոեն հղիության վեցերորդ ամսում է. հայուհին երեխա է սպասում բասկետբոլիստ Թրիստան Թոմփսոնից։

 

КОМСОМОЛЬСКАЯ ПРАВДА