ԿԱՐՃ ԼՈՒՐԵՐ

Մառախուղ, ձյուն, մերկասառույց. ՀՀ տարածքում կան դժվարանցանելի ավտոճանապարհներ

13.01.2018 11:18 ՕՐՎԱ ՊԱՏԿԵՐ
Մառախուղ, ձյուն, մերկասառույց. ՀՀ տարածքում կան դժվարանցանելի ավտոճանապարհներ

ՀՀ արտակարգ իրավիճակների նախարարությունը տեղեկացնում է, որ հունվարի 13-ին ժամը 10:00-ի դրությամբ ՀՀ տարածքում կան դժվարանցանելի ավտոճանապարհներ:

2017թ. պետական բյուջեն գերակատարվել է. վարչապետն այցելել է ֆինանսների նախարարություն

Հունվարի 13-ի ցերեկը, 14-ի գիշերը, 17-ին սպասվում է առանց տեղումների եղանակ: 13-ի գիշերն առանձին շրջաններում, 14-ի ցերեկը, 15-16-ը շրջանների զգալի մասում ժամանակ առ ժամանակ սպասվում են տեղումներ, առանձին վայրերում՝ քամու ուժգնացում՝ 15-20 մ/վ արագությամբ:

Դժվարանցանելի է Վարդենյաց լեռնանցքը, Սոթք-Քարվաճառ ավտոճանապարհը, իսկ կցորդիչով ավտոմեքենաների համար՝ Մ-4 ավտոճանապարհի Ոսկեպար-Կիրանց հատվածը: 

Լոռու մարզի Սպիտակ և Արագածոտնի մարզի Ապարան քաղաքներում  առկա են տեղումներ ձյան տեսքով, Սոթք-Քարվաճառ ավտոճանապարհին մառախուղ է:

Սիսիան-Գորիս ավտոճանապարհին տեղ-տեղ առկա է մերկասառույց:

 

 

КОМСОМОЛЬСКАЯ ПРАВДА