ԿԱՐՃ ԼՈՒՐԵՐ

Տոնական սեղանի համար պատրաստեք  Սեդրակ Մամուլյան առաջարկած աղանդերը` «Անիի քաղցրավենք» (Տեսանյութ)

13.01.2018 15:00 ՀԱՆՐՈՒԹՅՈՒՆ
Տոնական սեղանի համար պատրաստեք  Սեդրակ Մամուլյան առաջարկած աղանդերը` «Անիի քաղցրավենք» (Տեսանյութ)

Վաղը նշում են Հին տոմարով Ամանորը:

«Հայկական խոհարարական ավանդույթների զարգացում եւ պահպանում» ՀԿ-ի ղեկավար ՍԵԴՐԱԿ ՄԱՄՈՒԼՅԱՆԸ խորհուրդ է տալիս խոզի բդով, կոկորդիլոսի մսով եւ այլ սնունդով սեղանը զարդարելու ստամոքսը ծանրաբեռնելու փոխարեն, պատրաստել աղանդեր` Անիի քաղցրավենքի, որն ունի հեշտ բաղադրություն. «Մեր հավաքչության արդյունքում այս աղանդերը հայտնաբերել ենք Ռումինիայից, որտեղ ապրում են  Անիից 14-17 –րդ դարերում գաղթած հայերի ժառանգներ: Մեր այս հայրենակիցներին բացի խոհանոցիցի ոչինչ չի հիշեցնում իրենց պատկանելիության մասին»,-«Իրավունքի» հետ զրույցում նշեց Ս. Մամուլյանը:
Անդրադառնալով «Անիի քաղցրավենիքի» պատրաստման եղանակին Ս. Մամուլյանը նշեց, որ աղանդերի համար պահանջվում է բոված գտնանուշ, մեղր եւ բողկ. «Մաքրում ենք բողը եւ առանց ձեթի ու յուղի մի քիչ խարկում ենք տապակի մեջ, այնուհետեւ ավելացնում ենք մի քիչ մեղր, այնուհետեւ բոված գետնանուշը: Բողկն ու գետնաուշը պետք է լինեն նույն քաշի եւ մի քչ խարկելուց հետո ավելացնում ենք եւս մի քիչ մեղր, այնքան մինչեւ ստացվի կպչուն զանգված, որից հետո մատուցում ենք»,-փաստեց Ս. Մամուլյանը:
Մանրամասները` տեսանյութում

Դրական մոտիվացիայով պետք է առաջնորդվել ողջ տարվա ընթացքում(Տեսանյութ)


ԶՎԱՐԹ ԽԱՉԱՏՐՅԱՆ

 

КОМСОМОЛЬСКАЯ ПРАВДА