ԿԱՐՃ ԼՈՒՐԵՐ

«Ասում է` եթե ես չսպանեի, ինքն էր ինձ սպանելու»

12.01.2018 22:15 ՀԱՆՐՈՒԹՅՈՒՆ
«Ասում է` եթե ես չսպանեի, ինքն էր ինձ սպանելու»

Արմավիրի մարզպետի խորհրդական Մանուկ Սիմոնյանի սպանության գործով նախաքննությունը ավարտվել է, գործն ուղարկվել է Էջմիածնի ընդհանուր իրավասության դատարան: Ըստ մեղադրական եզրակացության` Ռուզաննա Մկրտչյանը, 1992թ. ամուսնացած լինելով Մանուկ Սիմոնյանի հետ եւ համատեղ բնակվելով Արմավիրի մարզի Սարդարապատ գյուղում, տարիներ շարունակ հաճախակի բռնության է ենթարկվել նրա կողմից: Հենց դա էլ համարվում է սպանության դրդապատճառը: Ռուզաննա Մկրտչյանին մեղադրանք  է առաջադրվել  ՀՀ քրեական օրենսգրքի  104 հոդվածի 1-ին մասով: Նրա նկատմամբ խափանման միջոց է ընտրվել կալանավորումը: 

Երևանում ինքնասպանության երկու փորձ է կանխվել

Սպանել է հոգեկան խիստ հուզմունքի պատճառով

Ի վերջո, իրականում ի՞նչն էր կնոջը դրդել այդչափ դաժան սպանության, զղջո՞ւմ է արդյոք կատարվածի համար: Եթե երկար ժամանակ բռնության է ենթարկվել, ինչո՞ւ երբեւէ չի դիմել իրավապահներին: Այս բոլոր հարցերի պատասխանը փորձեցինք ստանալ Ռուզաննա Մկրտչյանի փաստաբան ՆԱԻՐԱ ՊԵՏՐՈՍՅԱՆԻՑ:
- Այսպես պատասխանեմ, մենք ընդունում ենք միայն հոգեկան հուզմունքի վիճակում կատարված արարքը:
- Այսինքն` հիմա զղջացե՞լ է:
- Կոնկրետ մեղքի առումով այսքանը կարող եմ ասել, որ արարքը կատարել է հոգեկան խիստ հուզմունքի պատճառով:
- Լավ, իսկ ի՞նչով է Ձեր պաշտպանյալը բացատրում իր արարքը:
- Ինչպես դեպքի օրը, այնպես էլ դեպքից մի օր առաջ պաշտպանյալս ծեծի է ենթարկվել, որի արդյունքում նրա դիմացի երկու ատամները հանվել են:
Առհասարակ, նրանց ընտանիքում ծեծը եղել է սովորական բան, Ռուզաննան պարբերաբար, գրեթե ամեն օր բռնության է ենթարկվել ամուսնու կողմից: Ուղղակի հերթական ծեծի ժամանակ Ռուզաննան այնքան է հունից դուրս եկել, որ կատարել է այդ արարքը: 
- Լավ, այդ դեպքում ինչո՞ւ են հարազատների մոտ երջանիկ, օրինակելի ընտանիք ձեւացել այսքան տարի: Համենայնդեպս, ամուսնու հարազատները պնդում են, որ ծեծի մասին իրենք չեն էլ պատկերացրել:
- Պաշտպանյալիս հարազատները բազմիցս նրան խորհուրդ են տվել ամուսնալուծվել, սակայն ամուսինը նրան սպառնացել է, որ մորը կբաժանի որդուց: Անգամ փորձել է ինքնասպանություն կատարել, բայց ամեն անգամ հաշտվել է իր ճակատագրի հետ:
- Ռուզաննան կամ իր հարազատները երբեւէ դիմե՞լ են իրավապահներին:
- Ո՛չ, իրավապահներին Ռուզաննան երբեւէ չի դիմել: Ո՞նց դիմեր, եթե մշտապես վախի մթնոլորտում էր ապրում: Նա շատ հեզ, առաքինի կին է եւ չէր ցանկանում իր խնդիրների մասին բարձրաձայնել իրավապահներին, քանի որ ճիշտ չէր ընկալվի:

Ի՞նչ եղավ դեպքի օրը

- Լավ, եթե տարիներ շարունակ ենթարկվել է ծեծի եւ անգամ իրավապահներին չի ցանկացել դիմել, ի՞նչ եղավ դեպքի օրը, որ  այլեւս չդիմացավ:
- Պատկերացրեք, ամուսինը նրան դաժանորեն ծեծել է, կոշիկի սուր մասով խփել է կնոջ ցավացող տրոմբին, ատամներն է կոտրել: Ռուզաննան էլ այդ քայլին է գնացել, որպեսզի փրկի ինքն իրեն: Ասում է` եթե ես չսպանեի, ինքն էր ինձ սպանելու. նման ցուցմունք է տվել:
- Բայց ինչո՞ւ է սպանել քնած ժամանակ:
- Քնած լինելու մասով ոչինչ չեմ կարող ասել, բայց այն, որ նա այդ օրը փորձել է ինքն իրեն փրկել, փաստ է:
- Լավ, իսկ ինչո՞ւ է սպանությունից հետո թաքցրել դիակը:
- Դա թաքցնել չէ, նրան մինչ հիմա թվում է, որ ամուսինը կենդանի է եւ նրան էլի ծեծելու է: Ի՞նչ եք կարծում, նման զգացողության տեր կինն ի՞նչ պետք է մտածեր կամ աներ:
- Սպանվածի եղբայրները մինչ օրս այն կարծիքին, որ Ռուզաննային ինչ-որ մեկը օգնել է` դիակը թաքնելու գործում:
- Մենք այդպիսի փաստական տվյալներ չունենք: Եթե սպանվածի հարազատները ունենային, կարծում եմ, վաղուց լրատվամիջոցներին կներկայացնեին:
ԻԼՈՆԱ ԱԶԱՐՅԱՆ 
 

«Զվարթնոց» օդանավակայանում մառախուղի պատճառով ինքնաթիռները չեն կարողանում վայրէջք կատարել

 

КОМСОМОЛЬСКАЯ ПРАВДА