ԿԱՐՃ ԼՈՒՐԵՐ

«Իրանը վարած անկախ քաղաքականությունը, դուր չի գալիս ԱՄՆ-ի հեգեմոնյաի տեսությանը, ավելին` հակասում է  այդ տեսությանը»

12.01.2018 22:00 ՀԱՆՐՈՒԹՅՈՒՆ
«Իրանը վարած անկախ քաղաքականությունը, դուր չի գալիս ԱՄՆ-ի հեգեմոնյաի տեսությանը, ավելին` հակասում է  այդ տեսությանը»

Հայտնի է, որ Իրանի խոշոր քաղաքներում դեկտեմբերի 28-ից սկսած սկսվել էին հակակառավարական բողոքի ակցիաներ:
Թեհրանում, Ռեշտեում, Կերմանշահեում, Իսպահանում եւՀամադանում ցույցերի առիթը հավկիթի գնի կրկնակի բարձրացումն է, բայց հետո այն ձեռք է բերել քաղաքական բնույթ. պահանջել են ազատ արձակել քաղբանտարկյալներին եւ վերջ տալ ոստիկանության կամակատարություններին: Երկրի իշխանություններին նաեւ կոչ են անում դադարեցնել մասնակցությունը Եմենի, Սիրիայի եւ Իրաքի հակամարտություններին: Տասնյակ ցուցարարներ ձերբակալվել են: Ուժայինները ակտիվիստների դեմ կիրառել են ջրցաններ: 

Ֆրանսիացի հացթուխներին դուր է եկել բագետը ՅՈՒՆԵՍԿՕ-ի ժառանգությունում ընդգրկելու միտքը

«Հայ համայնքը չի խառնվում»

Իսկ ինչպիսի՞ն է իրավիճակն այսօր Իրանում, ովքե՞ր եւ ինչո՞ւ են կանգնած այս ամենի հետեւում, որն՞ է այստեղ Թուրքիայի դերակատարում եւ ի՞նչ հանգուցալուծում է սպասվում հարցերի պատասխանը փորձեցինք ստանալ  Իրանի Իսլամական Հանրապետության խորհրդարանի հայազգի պատգամավոր ԿԱՐԵՆ ԽԱՆԼԱՐՅԱՆԻՑ, ով անդրադառնալով Իրանում ծավալված իրադարձություններին նախ նկատեց.
- Պետք է ասել, որ ի սկզբանե Իրանում ցույցերի հիմնական պատճառը եղել է տնտեսական: Հայտնի է,որ վերջին տարիներին Իրանի սոցիալ-տնտեսական վիճակը` պատժամիջոցների անարդար կիրառման արդյունքում կտրուկ վատթարացավ: Եվ դա է պատճառը, որ այո, Իրանում տնտեսաան վիճակը այսօր էլ գնալով ավելի է վատանում: Բայց ասել, որ վերջին օրերի խժդժությունները զուտ տնտեսական ֆոնի վրա կատարվող իրադարձություններ էին` այդպես չէ: Քանի որ ցույցերից մի քանի օր անց տնտեսական ակցիաներին հաղորդվեց քաղաքական ենթատեքստ, իսկ քաղաքական ենթատեքստ սոցիալ-տնտեսական ցույցերին` հաղորդեց ԱՄՆ-ն եւ իր քաղաքական դաշակիցները, որոնք փորձում են այդ կերպ նսեմացնել Իրանի դերը տարածաշրջանում եւ քաղաքականություն պարտադրել մեր երկրին: Բնականաբար ստեղծված իրավիճակը ցանկալի չէ Իրանի համար եւ մեր երկիր համար արդեն վաղուց ակնհայտ է, թե որ գերտերությունների շահերին է ծառայում այս ամենը: Ինչ վերաբերում տնտեսական դժգոհություններին, որոնք, այո, այսօր էլ առկա են` պետք է փաստեմ, որ գործող իշխանութունների համար եւս ցանկալի չէ ստեղծված օր-օրի վատթարացող սոցիալ-տնսական իրավիճակը, որի համար ամեն բան անում են, որպեսզի ստեծված իրավիճակը հնարավորինս մեղմացնել:
- Որքանո՞վ է այս ամենին խառնվում հայ համայնքը:
- Բնականաբար, հայ համայնքը եւս համալրում է այն բոլոր իրանցիների շաքերը, ովքեր դժգոհում առկա տնտեսական վիճակից, բայց քաղաքական ենթատեքստ ունեցող այդ ցույցերին վստահաբար կարող եմ ասել, որ հայ համայնքը չի խառնվում: Իսկ ընդհանուր առմամբ, բնականաբար հայ համայնքում եւս կա մեծ դժգոհություն սանկցիաների հետ կապված, որովհետեւ ինչպես իրանցիների, այնպես էլ հայերի փոքր եւ միջին բիզնեսները շատ են վնասվում: 

«Իրանին չի կարելի այդ ձեւերով բան պարտադրել»

- Պարոն Խանլարյան կարծիքներ են հնչում, որ սիրական պատերազմը կարող է կրկնվել նաեւ Իրանում:
- Ես եւս լսել եմ նման կարծիքներ, բայց նման վտանգներ չեմ տեսնում, որովհետե իրանում սիրական պատերազմի սկսման նախադրյալներ չկան ինչպիսին ժամանակին եղել են Սիրայում կամ Իրաքում: Իրանում դժվար է պատկերացնել զինված ապստամբություններ, գրոհ, որովհետեւ Իրանի թե՛ իր մշակութով թե՛ պատմական առումով տարբերվում վերոհիշյալ երկրներից: Չեմ բացառում, որ պատերազմական փորձեր կարող են կատարվել, բայց նույն գերտերությունները շատ լավ գիտակցում են, որ Իրանին` քաղաքականություն պարտադրել ներքին ապակայունացման ձեւրով` բացառված է: Իրանի պատմական կենսափորձը ցույց է տվել, որ Իրանին չի կարելի այդ ձեւերով բան պարտադրել:
- Այդ դեպքում ինչի՞ է ուզում հասնել ԱՄՆ նախագահ Դոնալդ Թամփը:
- ԱՄՆ-ն իր խիստ անձնական ճաշակներն ու մտքերն է փորձում համաշխարհային մակարդակով իրականացնել: Չգիտեմ քանի տարի է անհրաժեշտ ԱՄՆ նախագահներին, որպեսզի ի վերջո հասկանան, որ Իրանի հետ լեզու գտնելու ամենաշիտակ ու ճիշտ ճանապարհը ուղիղ բանակցություններն են: ԱՄՆ բոլոր նախագահները փորձել են Իրանում ապակայունացում ստեղծելու հաշվին քաղաքականություն թելադրել, բայց նրանցից եւ ոչ ոքի ջանքերը արդյունք չեն տվել: Ցավոք, սակայն, նրանցից եւ ոչ ոքի համար դա աս չի լինում մյուսի` պարտությունը եւ յուրաքանչյուը փորձում է իր ձեւով փորձեր անել Իրանի հետ կապված:

Պետական հեղաշրջման փորձի մեջ Էրդողանը մեղադրել է ԱՄՆ-ին

«Էրդողանը անդավաճան է մնում իր որդեգրած կեղտոտ ռազմավարությանը»

- Թուրքիայի դերակատարությունը ստեղծված իրավիճակում տեսնում եք: 
- Խելացի եւ դիպուկ հարցի համար շնորհակալ եմ, որովհետեւ տեսեք, Թուրքիան իբրեւ թե պատոնապես դատապարտեց երկրում ապակյունացումների փորձերը, սակայն բոլորին է հայտնի , որ դա առերեւույթ քայլ էր եւ զուտ պաշտոնական բնույթ էր կրում: 
Վստահ ենք, որ այսպես ասած տակից` Էրդողանը անդավաճան է մնում իր որդեգրած կեղտոտ ռազմավարությանը` եւ ներքին ձեւերով աջակցում է, որպեսզի Իրանում քաղաքական իրավիճակը ապակայունանա, ավելին, որպեսզի Իրանի դերը նսեմացվիի տարածաշրջանում: Այնպես որ ինչքան էլ Թուրքիան փորձի առերեւույթ դատապարտել այստեղ տեղի ունեցող իրադարձությունները, այնուամենայնիվ ակնհայտ է, որ Իրանում ստեղծված խժդժությունների մեջ Թուրքիան իր դերակատարությամբ անմասն չի մնացել: Որովհետեւ Իրանի քաղաքականության արդյունքում Թուրքիան էլ է մեծ վնասներ կրել, օրինակ հենց ԴԱԻՇ-ի հաշվերահարդարը, որից Թուրքան բավականին լուրջ վնասներ է կրել, նույնը նաեւ Քրդստանի հարցում, այստեղ էլ Իրանի խելամիտ քաղաքականության արդյունքում Թուրքիան նահանջեց: Այնպես որ ակնհայտ է, որ այսպես ասած տակից Թուրքիան էլ իր հերթին փորձում  վտանգներ ստեղծել Իրանի դեմ, որի ապացույցներն արդեն առկա են: 

«Հույս ունենք, որ ԱՄՆ նախագահ Թարմափը ի վերջո խելք կհավաքի»

- Ի՞նչ հանգուցալում եք արտաքին քաղաքականության առումով:
- ԱՄՆ-ն փորձում միջուկային համաձայնության հաշվին ծավալել իր հակակշիռը Իրանի նկատմամբ, որն անընդունելի եւ ցանկացած անկախ պետություն չի ցանկանա նման վիճակի մեջ հայտնվի: Իրանը վարում է լուրջ, հավասարակշռված եւ անկախ քաղաքականությունը, որը դու չի գալիս ԱՄՆ-ի հեգեմոնյաի տեսությանը, ավելին` հակասում է  այդ տեսությանը: Բայց այնուհանդերձ ԱՄՆ-ն փորձում է ամեն բան անել, որպեսզի Իրանին բերի իր կառավարելի դաշտ: Եթե ԱՄՆ-ի այս նկռտումները մեղմացվեն` կարծում եմ ամեն բան կկարգավորվի: Հույս ունենք, որ ԱՄՆ նախագահ Թարմափը ի վերջո խելք կհավաքի եւ հետ կգանգնի իր արկածախնդրություներից:

Հարցազրույցը` ԻԼՈՆԱ ԱԶԱՐՅԱՆ 

 

КОМСОМОЛЬСКАЯ ПРАВДА