ԿԱՐՃ ԼՈՒՐԵՐ

ԶԱՐՄԱՆՔ

12.01.2018 19:30 ԶԱՐՄԱՆՔ
 ԶԱՐՄԱՆՔ

Այսօր փորձագետների եւ քաղաքական գործիչների ջախջախիչ մեծամասնությունը խուսափում են պատասխանել այն հարցին` զինադադարը երկարացնելն իրո՞ք կստացվի, պատերազմ կվերսկսվի՞, թե` ոչ, եւ եթե այո, ապա երբ: Բնականաբար, պատերազմին էլ միշտ պատրաստ պետք է լինենք, քանզի միայն երկաթե շերեփ ունեցողին  են հաշվի առնում, բայց ինչքան էլ զարմանալի լինի, մեզանում գտնվեց քաղաքագետ, ով որոշեց բոլոր նոստրադամուսների եւ վանգաների հացը կտրել: Խոսքը ԱՐԱ ՊԱՊՅԱՆԻ մասին  է, ով զարմանալիորեն որոշեց կանխատեսել նոր պատերազմի ճշգրիտ ժամկետը. «Ասեմ, որ հետո չասեք` չասաց: Ադրբեջանը կհամաձայնի համանախագահների առաջարկներին` հրադադար եւ նման բաներ: Գնդակոծումներն ու հրետանակոծումը չի դադարի, բայց մի փոքր կթեթեւանա: Իրեն պետք է: Ինքը Ֆորմուլա 1 պիտի անցկացնի: Ինը տարվա կոնտրակտ ունի: Եթե հիմա ձախողի` ձախողած կլինի ողջ ժամանակաշրջանի համար: Հունիսի վերջին հուլիսի առաջին տասնօրյակում, պատրվակ կգտնի, ու կվերսկսի պատերազմը»: Դե ինչ, հուսանք, որ պարոն Պապյանի ասածն իրականություն չի դառնա, բայց բոլոր դեպքերում դրան պատրաստ լինենք: 

ԶԱՐՄԱՆՔ

Այն, որ Ընտրական օրենսգրքի քննարկումներում Լեւոն Զուրաբյանը թերություն է գտնում այնտեղ, որտեղ դա չի կարող լինել, դա նորություն չէ, սակայն մեզ բավականին զարմացրեց գլխավոր ազատ դեմոկրատ ԽԱՉԱՏՈՒՐ ՔՈՔՈԲԵԼՅԱՆԸ: Նա այնպիսի «թերություններ» հայտնաբերեց, որ ոչ միայն զարմանում ես, այլեւ` ապշում. «Եթե անգամ մաքուր ընտրություն լինի, իդեալական անցկացվի ամեն ինչ, կեղծիքներ չլինեն, այս Ընտրական օրենսգիրքը` իր հիմքում դրված մեխանիզմով, ուղղակի դժվարացնելու, ասեմ ավելին` բացառելու է գաղափարական եւ ընդհանուր մոտեցումների մրցակցային հավասար դաշտը: Հակառակ դրան, այն ստեղծում է ռեսուրսային պայքարի հնարավորություն: Հաշվի առնելով, որ Հայաստանում կա խիստ սոցիալական բեւեռվածություն` ընտրությունների ընթացքում չի բացառվում, որ ռեսուրսին տիրապետողը հնարավորություն ունենա հասնել մեծ արդյունքների, իսկ գաղափարական դաշտում նրա մրցակիցը` ոչ»: Լավ, հետո, ի՞նչ է, ռեսուրսի գործոնը իսպա՞ռ վերացնենք ընտրական համակարգից: Ռեալ երկրո՞ւմ ենք ապրում, թե` հեքիաթային դրախտավայրում... 

Բավական էր հիշել այնպիսի աստվածաբանական կատեգորիա, ինչպիսին դրախտն է, որպեսզի տեղում հայտնաբերենք նախկին ԲՀԿ-ական ՎԱՀԱՆ ԲԱԲԱՅԱՆԻ տեսակետը, թե ինչու են ընդդիմադիրները Ընտրական օրենսգրքին «քըխ» ասում. «Կարծում եմ` կոնսենսուս, որպես այդպիսին, տեղի չունեցավ, քանի որ ընդդիմության շատ ուժերի համար միեւնույնն էր` ինչ կլինի դրա հետեւանքով: Նրանց համար կարեւորն ինչ-որ հարցերի չմահաձայնելու միջոցով սեփական վարկանիշի ապահովումն է: Այդ կերպ իրենց կողմնակիցները վստահ կլինեն, որ ընդդիմադիր լիդերները դեմ են իշխանությանը: Այսինքն` եթե նույնիսկ Աստվածաշնչյան դրույթներով օրենսգիրք դրվեր քվեարկության, որոշ քաղաքական գործիչներ պետք է դեմ արտահայտվեին»: Դե ինչ, դա նորություն չէ: Զարմանալով հանդերձ, ասեմ ավելին` անգամ եթե Աստված երկնքից իջնի եւ անձամբ ներկայացնի այդ օրենսգիրքը, էլի դեմ կլինեն: 

Այն, որ ԵԽԽՎ-ն անիմաստ եւ վնասակար կառույց է, դրա մասին բազմիցս ենք խոսել: Եվ ահա երեկ այդ անիմաստ կառույցի էլ ավելի անիմաստ ՀԱԿԱԽՏՐԱԿԱՆՈՒԹՅԱՆ հանձնաժողովը կոչով է դիմել պատգամավորներին, որի իմաստն է` սիրեք գոմիկներին: Բայց հայտարարության տեքստից էլ պարզվում է, որ այդ տարօրինակ «սիրո» ոլորտում բուն Եվրոպայում իսկ «սերը» ձախողվել է. «Տրանսգենդեր անձանց դանակահարում են փողոցում կամ հարձակվում են նրանց վրա իրենց տան մեջ, գեյ շքերթները արգելվում են, կամ ոստիկանությունը դրանք պատշաճ չի վերահսկում, փողոցներում ԼԳԲՏ մարդկանց սպանելու սպառնալիքներով պաստառներ են փակցված, փակվում են թեժ գծերն ու կայքերը, որոնք օգնություն են ցուցաբերում ԼԳԲՏ երիտասարդներին, ոստիկանությունը անարդյունավետ է հետաքննում հոմոֆոբիայի ու տրանսֆոբիայի հիմքով կատարված հարձակումները: Սա տեղի է ունենում Եվրոպայում, եւ այս իրավախախտումները կատարվում են այսօր»: Ապշել կարելի է` եթե ձեր իսկ Եվրոպայում այդ թափթփուկային «փոքրամասնությանը» չեք կարողանում պաշտպանել, էլ ո՞ւր եք քթներդ Հայաստան խոթում եւ փորձում տարբեր «սեմինարներ» ու այլ ախմախություններ կազմակերպել: 

ԶԱՐՄԱՆՔ

 

КОМСОМОЛЬСКАЯ ПРАВДА