КОМСОМОЛЬСКАЯ ПРАВДА

o C 27. 04. 2018 : :
ՀՀ արտգործնախարարությունն արդեն հաստատել է այն լուրը, որ հունվարի կեսերին նախատեսված է Հայաստանի եւ Ադրբեջանի արտգործնախարարների հանդիպումը: Սակայն չեն նշել, թե կոնկրետ որտեղ եւ երբ կկայանա հանդիպումը:
Քաղաքագետ ՍԵՐԳԵՅ ԶԱՔԱՐՅԱՆՑԸ խոսելով առաջիկա հանդիպումից եւ սպասելիքներից, նկատեց, որ բոլոր տեսակի հանդիպումներն ու բանակացությունները տանում են նրան, որ ուղղակի վերակենդանացնում են «Մինսկի գործընթաց» կոչվածը. «Մադրիդյան սկզբունքներն անկողմնակալ հայացքով կարելի է հազար անգամ քննադատել եւ պահանջել, որպեսզի համալրումներ լինեն: Ժամանակն անցնում է եւ այդ ուղղությամբ որեւէ մեկը չի աշխատում, 2016 թվականի ապրիլ է եղել, էլ ինչ «Մադրիդյան սկզբունքների» մասին է խոսքը: Բոլոր ջանքները գործադրվում են, որ երկարաձգվի «Մինսկի գործընթաց» կոչվածը», որպեսզի ԱՄՆ-ն, Ռուսաստանը եւ Ֆրանսիան այս հարցում մնան գլխավոր դերակատարներ»,-փաստեց քաղաքագետը: Ըստ նրա, լավ կլիներ, որ հայկական կողմը հայտարարեր, որ այս տարվա ապրիլին դուրս է գալիս բանակցային գործընթացից. «Եթե ուզում են բանակցեն, ապա պետք է բանակցեն Արցախի հանրապետության հետ»,-ընդգծեց Սերգեյ Շաքարյանցը:
ԶՎԱՐԹ ԽԱՉԱՏՐՅԱՆ