ԿԱՐՃ ԼՈՒՐԵՐ

Հասարակական տրանսպորտի աշխատողների գործադուլ Հռոմում

12.01.2018 16:08 ՄԻՋԱԶԳԱՅԻՆ
Հասարակական տրանսպորտի աշխատողների գործադուլ Հռոմում

Իտալիայի մայրաքաղաք Հռոմում անցկացվում է հանրային տրանսպորտի աշխատակիցների՝ 2018 թվականի առաջին գործադուլը,- փոխանցում է «ՌԻԱ Նովոստի»-ն: Ոլորտի խոշորագույն արհմիությունները գործադուլ են հայտարարել` դժգոհ լինելով հռոմեական քաղաքապետարանի հետ քաղաքային տրանսպորտի մասին նոյեմբերյան համաձայնագրի դրույթներից, որը, ըստ ցուցարարների, հանգեցրել է իրենց աշխատանքային պայմանների վատթարացմանը: Ազատելով իրենց աշխատանքից, ոլորտի աշխատակիցները ուրբաթ օրը մի շարք բողոքի ակցիաներ կանցկացնեն: Գործադուլը կշարունակվի 24 ժամ. առավոտյան երթեւեկությունը կկանգնեցվի ժամը 8.30-ին, իսկ երեկոյան կսկսի աշխատել տեղական ժամանակով 17.00-ից մինչեւ 20.00-ը: Ոլորտի ամբողջական տապալումից խուսափելու համար հռոմեական իշխանությունները բացել են քաղաքի պատմական կենտրոնը բոլոր մարդատար մեքենաների համար, որտեղ սովորական օրերին թույլատրվում է միայն վճարովի բաժանորդների երթեւեկությունը:

Ֆրանսիայում մասսայական գործադուլ է (Տեսանյութ)

 

КОМСОМОЛЬСКАЯ ПРАВДА