ԿԱՐՃ ԼՈՒՐԵՐ

Կանանց մեծ մասը մի բան է ասում, իսկ ԱՆ փոխնախարարն իր խոսքն է պնդում

12.01.2018 14:47 ՀԱՆՐՈՒԹՅՈՒՆ ԱՌՈՂՋԱՊԱՀԱԿԱՆ
Կանանց մեծ մասը մի բան է ասում, իսկ ԱՆ փոխնախարարն իր խոսքն է պնդում

Նախորդ տարվա ավարտին հայտնի դարձավ, որ տարիներ առաջ համաշխարհային բանկը բավականին մեծ գումար է տրամադրել Հայաստանին, որպեսզի կանանց շրջանում իրականացնի անվճար սկրինինգային հետազոտություն: Սակայն , ինչպես «Լույս» տեղեկատվական եւ վերլուծական կենտրոնի ղեկավար Հայկ Այվազնյանը հայտարարեց, այդ ծրագիրը, որը ղեկավարել է  ՀՀ առողջապահության ներկայիս փոխնախարար Սերգեյ խաչատրյանը, կյանքի չի կոչվել:
Հարցի վերաբերյալ «Իրավունքը» փորձեց պարզաբանում ստանալ հենց Սերգեյ Խաչատրյանից: Լսելով մեր հարցը ԱՆ փոխնախարարը ժպիտով ասաց, թե այս խոսակցությունների մասին վաղուց լսել է, սակայն չի արձագանքել: Ավելին, ըստ Սերգեյ Խաչատրյանի, այդ ծրագիրն իրականություն դարձել է եւ բավականաչափ արդյունավետ է. «Չէի ասի որ ծրագիրը կյանքի չի կոչվել, այն ընթացող ծրագիր է: Սակայն մենք ունենք խնդիր, բանն այն է, որ մեր հարգելի կանանց հրավիրում ենք պոլիկլինիկաներ, սակայն նրանք չեն գալիս ստուգումների, կամ գալիս են ավել՛ի քիչ, քան ծրագրով նախատեսված է: Մենք չունենք որեւէ մեխանիզմ այդ կանաց պոլիկլինիկա բերելու»,-նշեց Սերգեյ խաչատրյանը:
Հարցին, թե մինչեւ այժմ քանի՞ կին է հետազոտվել, Սերգեյ Խաչատրյանը պատասխանեց, թե դժվարանում է կոնկրետ թիվ ասել, չի մտածել, որ նման հարց կհնչի , որպեսզի վիճակագրությունը ուսումնասիրեր:
Ի դեպ, մեր հարցումների արդյունքում պարզ դարձավ, որ կանանց մեծ մասը նույնիսկ չգիտի էլ, որ նման ծրագիր գոյություն ունի, այս մասին բարձրաձայնել են նաեւ ԱԺ կին պատգամավորներից շատերը:
Մեր այս դիտարկումն էլ լսելով  ԱՆ փոխնախարարը պնդեց, թե չի կարող պատահել, քանի որ կանանց զանգահարում են եւ հնարավոր տարբեր միջոցներով տեղյակ պահում անվճար հետազոտության մասին.«Սկզբում քիչ կանայք էին գալիս, այժմ ավելի շատ են»,-նշեց Ս. Խաչատրյանը եւ խոստովանեց, ծրագրում կանանց 100 տոկոսանոց մասնակցություն ապահովելն անհնար է , հատկապես սկզբնական շրջանում.«Եթե մենք հիմա խորանանք ու խոսենք, ապա կգնանք կհասնենք առողջապահության ոլորտի բոլոր խնդիրներին, որոնք բոլորիս շատ հուզում են: Կարծում եմ` ժամանակը կգա, կնախապատրաստենք նյութեր եւ կտրամադրենք լրատվամիջոցներին`ծրագրի ընդգրկվածության, արդյունքերի եւ այլնի մասին»,-եզրափակեց Ս. Խաչատրյանը:
Հիշեցնենք, որ նախորդ տարի առողջապահության նախարար Լեւոն Ալթունյանը «Իրավունքի» հետ զրույցում նշել էր, որ կանանց ստուգումների կհրավիրեն SMS  հաղորդագրությունների միջոցովhttp://iravunk.com/news/46411:
Ինչեւէ, եթե մինչեւ այժմ ծրագրի պատկերը չի երեւում, ի՞նչն է ապացուցում, որ ծրագիրը կյանքի է կոչվել, հատկապես այն դեպքում, որ  կանանց մեծ մասը տեղյակ չի ծրագրի մասին:

Քնելուց առաջ պետք է վաղվա գործերի ծրագիրը կազմել. գիտնականներ


ԶՎԱՐԹ ԽԱՉԱՏՐՅԱՆ

 

 

КОМСОМОЛЬСКАЯ ПРАВДА