ԿԱՐՃ ԼՈՒՐԵՐ

ԱՄՆ կինոքննադատներն անվանել են 2017-ի լավագույն ֆիլմը

12.01.2018 14:44 ՀԱՆՐՈՒԹՅՈՒՆ
ԱՄՆ կինոքննադատներն անվանել են 2017-ի լավագույն ֆիլմը

Կալիֆորնիայում անցկացվել է ԱՄՆ կինոքննադատների Critics’ Choice Award մրցանակաբաշխության 23-րդ արարողությունը։ Լավագույն ֆիլմ է ճանաչվել ռեժիսոր Գիլերմո դել Տորոյի «Ջրի ձևը» (The Shape of Water) ֆիլմը։;

Ադրբեջանում ինքնասպանությունների թիվը 2017-ին աճել է 51 տոկոսով

«Ջրի ձևը» ֆիլմը պատմում է համր կնոջ և երկկենցաղ մարդու սիրո մասին։ Այն ներկայացված է եղել 14 անվանակարգերում և ստացել 4 անձանիկ, այդ թվում լավագույն ռեժիսուրայի համար։

«Լավագույն դերասան» է ճանաչվել Գարի Օլդմանը, ով մարմնավորել է (Մեծ Բրիտանիայի նախկին վարչապետ Ուինսթոն Չերչիլին «Մութ ժամանակներ» ֆիլմում (Darkest Hour)։

«Լավագույն դերասանուհի» է ճանաչվել Ֆրենսիս Մաքդորմանդը «Երեք ցուցավահանակ Էբինգի սահմանին, Միսուրի» ֆիլմում դերակատարման համար (Three Billboards Outside Ebbing, Missouri)։

«Լավագույն օտարալեզու ֆիլմ» անվանակարգում հաղթել է գերմանացի ռեժիսոր Ֆաթիհ Ակինի «Անհետացում» (In the Fade) ֆիլմը։

 

 

КОМСОМОЛЬСКАЯ ПРАВДА