ԿԱՐՃ ԼՈՒՐԵՐ

Սելին Դիոնը երկու համերգ է չեղարկել տարած նյարդային պոռթկման պատճառով

12.01.2018 14:19 ՀԱՆՐՈՒԹՅՈՒՆ
Սելին Դիոնը երկու համերգ է չեղարկել տարած նյարդային պոռթկման պատճառով

Աշխարհահռչակ երգչուհի Սելին Դիոնը Լաս Վեգասի Caesars Palace-ում երկու համերգ է չեղարկել տարած նյարդային պոռթկման պատճառով։ Օրերս Լաս Վեգասում 49-ամյա Դիոնի շոուն հաջող է ընթացել մինչ ակտիվ կին հանդիսականի բեմ բարձրանալը։ Սկզբում երգչուհին կարծել է, որ կինը, ով աչք է ընկել գիրությամբ, պարզապես ցանկացել է շփվել իր հետ, սակայն այնուհետև իրադարձությունները դուրս են եկել վերահսկողությունից։ Նա գրկել է Դիոնին, ոտքը փաթաթել նրա ոտքերին և անպատշաճ շարժումներ կատարել։ Կինը եղել է անսթափ վիճակում։ Դիոնն ավարտին է հասցրել շոուն, սակայն առաջին շարքում նստած հանդիսականները նկատել են երգչուհու դեմքի գունատությունն ու ձեռքերի դողը։

Ոստիկանությունը հայտարարություն է տարածել

 

КОМСОМОЛЬСКАЯ ПРАВДА