ԿԱՐՃ ԼՈՒՐԵՐ

Հիասթափեցնեմ բոլորին` չեմ պատրաստվում հրաժարական տալ.Ռուբեն Հայրապետյան

12.01.2018 13:44 ՍՊՈՐՏ
Հիասթափեցնեմ բոլորին` չեմ պատրաստվում հրաժարական տալ.Ռուբեն Հայրապետյան

ՀՖՖ-ի նախագահ Ռուբեն Հայրապետյանը լրագրողների հետ հանդիպման ժամանակ հայտարարել է, որ չի պատրաստվում հրաժարական տալ.

BBC. Մխիթարյանը չի խոսում Մոուրինյոյի հետ և ոչ էլ պատրաստվում է տեղափոխվել «Արսենալ»

«Հիասթափեցնեմ բոլորին` ոչ չեմ պատրաստվում հրաժարական տալ: Դա եղել է ընկերական զրույցի ժամանակ: Պատրաստվում եմ իմ ծրագրերը կատարել ու կատարում եմ շատ լավ: Չեմ տեսնում այն մարդուն, որը կարող է իմ ստեղծածի վրա ավելի լավ աշխատել: Հիմա ես ունեմ հստակ ծրագրեր ու աշխատում եմ այդ ուղղությամբ:  Ովքեր կասկածում են, որ իմ խոսքի տերը լինելու կամ տղամարդկային հատկությունների վրա, կխնդրեի շատ ուշադիր ուսումնասիրել ինձ: Ես երբևէ իմ խոսքը չեմ դրժել: Նորից եմ կրկնում` փողոցային, ընկերական խոսակցությունները պետք չէ դարձնել մատի փաթաթան: Մեկ տարուց ընտրություններ են, եթե կան մարդիկ, ովքեր ցանկանում են դառնալ ՀՖՖ-ի նախագահ, թող գան, ներկայացնեն իրենց ծրագիրն ու ընտրվեն: Արդյոք ես տեսնում եմ այդպիսի թեկնածու՞. այո, ինձ»,- ասաց ՀՖՖ-ի նախագահը:

 

КОМСОМОЛЬСКАЯ ПРАВДА