ԿԱՐՃ ԼՈՒՐԵՐ

Իրանի ցույցերի ժամանակ բացահայտ ընդգծվեց դրսի ուժերի միջամտությունը

12.01.2018 12:27 ՔԱՂԱՔԱԿԱՆ
Իրանի ցույցերի ժամանակ բացահայտ ընդգծվեց դրսի ուժերի միջամտությունը

ՀՀ արտգործնախարարի տեղակալ ՇԱՎԱՐՇ ՔՈՉԱՐՅԱՆԻ խոսքով` Իրանում տեղի ունեցած բողոքի ակցիաները որեւէ կերպ չեն կարող անդրադառնալ հայ-իրանական հարաբերությունների վրա, քանի որ Իրանն ու Հայաստանը երկու հարեւան պետություններ են եւ անկախ իրավիճակից եղած լավ հարաբերությունները պահպանվում են:
Ինչ վերաբերում է այն հայտարարություններին, որ բողոքի ակցիաների հետեւում կանգնած են դրսի ուժերը, մասնավորապես ԱՄՆ-ն, փոխարտգործնախարարը նկատեց. «Ցանկացած ցույցի ժամանակ նմանատիպ բաներ ասում են, ցանկացած երկրում նրանց մեջքին ինչ-որ մեկը կանգնած է, սա ստանդարտ է: Իրականում , ցանկացած իրավիճակում արտաքին ուժերը միշտ ցույց են տալիս իրենց դիրքորոշումներն այդ ցույցերի նկատմամբ, ինչը կարելի է գնահատել ե՛ւ միջամտություն, ե՛ւ խրախուսում, կամ հակառակը: Այս տեսանկյունից սա օրինաչափ է եւ այս միտումը միշտ կա»,-նշեց Շավարշ Քոչարյանը եւ ընդգծեց, որ Իրանի ցույցերի ժամանակ բացահայտ ընդգծվեց դրսի ուժերի միջամտությունը:

Ռեյտինգային ընտրակարգի փոփոխության հարցը քաղաքական ուժերի ու խորհրդարանի խնդիրն է

 Հիշեցնենք, Իրանի տասնյակ քաղաքներում, ներառյալ մայրաքաղաք Թեհրանում անկարգությունները սկսվել են դեկտեմբերի 28-ից, սկզբնական սոցիալական պահանջներին հաջորդեցին ցուցարարների քաղաքական կարգախոսները՝ հակակառավարական, ինչպես նաեւ կրոնական իշխանության դեմ կարգախոսներ: Ցույցերն ավարտվեցին միայն օրեր անց:

ԶՎԱՐԹ ԽԱՉԱՏՐՅԱՆ

 

КОМСОМОЛЬСКАЯ ПРАВДА