ԿԱՐՃ ԼՈՒՐԵՐ

Տարոն Մարգարյանը ճեպազրույց տվեց միայն յուրայիններին

12.01.2018 01:03 ՕՐՎԱ ՊԱՏԿԵՐ ՔԱՂԱՔԱԿԱՆ ԹԵՄԱ
Տարոն Մարգարյանը ճեպազրույց տվեց միայն յուրայիններին

Կառավարության նիստից հետո` երեկ պարզվեց, որ այլեւս գործադիրի ներկայացուցիչների հետ ճեպազրույցները տեղի կունենան ավելի քաղաքակիրթ տարբերակով` համապատասխան պաստառի դիմաց եւ տեղադրված ամբիոնի մոտ: Բայց, արի ու տես, որ սա չէր վերաբերում կառավարության որոշ արտոնյալներին: Երեւանի քաղաքապետ Տարոն Մարգարյանը ոչ թե իջավ լրագրողների մոտ, այլ յուրային մի քանի լրատվամիջոց բարձրացան` նրա ճեպազրույցին մասնակցելու: Ընդ որում` մի շարք լրատվամիջոցներ այդ մասին իմացան միայն ավարտից հետո: Ավելին` ավելի ուշ հայտնի դարձավ, որ անգամ մի քանի ԶԼՄ ներկայացուցիչներ քաղաքապետարանի կողմից հատուկ հրավիրել էին կառավարություն` վերոնշյալ ճեպազրույցին մասնակցելու: Մինչդեռ այդ մասին նախապես չէր հայտարարվել, այլ, ըստ էության, «տակից» տեղեկացրել էին մի քանիսին:

«2018-ից ոչ թե բարեկեցություն, այլ ողջախոհություն եմ ակնկալում»

Ինչեւէ, մեր աչքից չվրիպեց մի քանի լրատվականներում քաղաքապետարանից արված պարզաբանումները, թե ճեպազրույցը ոչ թե գաղտնի է եղել, այլ այն ի սկզբանե նախատեսված է եղել հեռուստաընկերությունների համար, քանի որ նրանք նախապես էին դիմել։ Ապա նույն պարզաբանման մեջ հավելել էին, թե բացի հեռուստաընկերություններից, այդ ժամանակ ճեպազրույցին ակամայից միացել են մի քանի էլեկտրոնային կայքերի լրագրողներ, որոնց ճեպազրույցին մասնակցելը չի արգելվել։ Այս ամենին, իհարկե, կարելի էր ըմբռնումով մոտենալ, եթե նախապես պայմանավորված միայն հեռուստաընկերությունների համար ճեպազրույցը լիներ, ասենք, Երեւանի քաղաքապետարանում, իսկ ավելի կոնկրետ Տ. Մարգարյանի աշխատասենյակում: Սակայն, տարբերակում դրսեւորել կառավարությունում հավատարմագրված լրագրողների մեջ եւ նույն վայրում «թաքուն» ճեպազրույցներ անցկացնելը, մեղմ ասած, անընդունելի է:

ՀՐԱՆՏ ՍԱՐԱՖՅԱՆ

 

КОМСОМОЛЬСКАЯ ПРАВДА