Հունվարի 12-ը պատմության մեջ
1628 թ. – ծնվել է Շառլ Պերոն , ֆրանսիացի գրող, նշանավոր հեքիաթասաց (մահ. 1703 թ.)։
1665 թ. – մահացել է Պիեռ դե Ֆերման , ֆրանսիացի հռչակավոր մաթեմատիկոս , նաև փաստաբան (ծն. 1601 թ.)։
1876 թ. – ծնվել է Ջեկ Լոնդոնը , ամերիկացի նշանավոր գրող, լրագրող և հասարակական գործիչ (մահ. 1916 թ.)։
1910 թ. – ծնվել է Լուիզա Ռայները , թատրոնի և կինոյի գերմանացի դերասանուհի, «Օսկարի» կրկնակի դափնեկիր, ամենատարեց օսկարակիր անձնավորությունը, մահացել է 2014 թ. 104 տարեկանում։
1933 թ. – Երևանում գործարկվեց առաջին տրամվայը ։
1941 թ. – ծնվել է Ռուբեն Մաթևոսյանը , հայ երգիչ, ՀԽՍՀ ժողովրդական արտիստ։
1964 թ. – տեղի ունեցավ Զանզիբարյան հեղափոխությունը և Զանզիբարը անկախացավ, իսկ 1964 թվականին միանալով Տանգանիակայի հետ ստեղծվեց Տանզանիան ։
1998 թ. – ինքնասպանություն գործեց իսպանացի նավաստի Ռամոն Սամպեդրոն , ով մոտ 30 տարի պայքարել էր Էֆտանազիայի իրավունքի համար, այդ դեպքերի հիման վրա նկարահանվել է «Ծովը ներսում» ֆիլմը։
2010 թ. – Հայիթիում ավերիչ երկրաշարժ տեղի ունեցավ, որի հետևանքով զոհվեց մոտ 316.000 մարդ, մոտ 311.000-ը վիրավորվեցին։
2015 թ. - Գյումրու Մյասնիկյան 188 հասցեում սպանվել են տան մեջ գտնվող Ավետիսյան ընտանիքի բոլոր 7 անդամները ։
Ապրիլի 26-ը պատմության մեջ
Դա մի բան է, որը պահանջում է Ռուսաստանում ամենամեծ կապեր ու շատ գումար...Եվա Ռիվասի խոստովանությունը
Թուրքիայի բանտերում 6 տարեկանից ցածր 624 երեխա է գտնվում