ԿԱՐՃ ԼՈՒՐԵՐ

Փոխարտգործնախարարը չգիտի, թե ինչու է Թաթուլյանը ստացել դիվանագիտական անձնագիր

11.01.2018 19:10 ՔԱՂԱՔԱԿԱՆ
Փոխարտգործնախարարը չգիտի, թե ինչու է Թաթուլյանը ստացել դիվանագիտական անձնագիր

ՀՀ արտգործնախարարի տեղակալ ՇԱՎԱՐՇ ՔՈՉԱՐՅԱՆԻ խոսքով` Ռուբեն Թաթուլյանը չի եղել արտգործնախարարի խորհրդական, միայն եղել է արտահաստիքային խորհրդական  եւ արտահայտել է իր տեսակետը, ինչը չի նշանակում, որ  արտգործնախարարության տեսակետն է. «Երբ եղել է արտահաստիքային խորհրդական, ես նրա կողքին չեմ եղել, չգիտեմ ինչ խորհուրդներ է տվել արտգործնախարարին»,-նշեց Շ Քոչարյանը եւ անդրադառնալով այն հարցին, թե ինչպես կարող էր քրեական հեղինակությսւնը դառնալ արտգործնախարարի խորհրդական, ընդգծեց, որ մարդկանց պետք է դիտարկել բազմակողմանի, վերջինս նաեւ դրական դեր էլ է կատարում. «Սոչիում հսկայական հայկական համայնք կա, երբեմն խնդիրներ են առաջանում, նա շատ է աջակցում, եկեք սա նկատենք: Կրկնում եմ, Թաթուլյանն այլեւս խորհրդական չէ»,-փաստեց փոխարտգործնախարարը եւ դժվարացավ ասել, թե  Ռուբեն Թաթուլյանը երբ է եղել խորհրդական եւ երբ է ազատվել այդ պաշտոնից:

Արցախում իրավիճակը պայթյունավտանգ է. Շավարշ Քոչարյան

Ինչ վերաբերում է Թաթուլյանի դիվանագիտական անձնագրին, ապա Շավարշ Քոչարյանը ասաց, որ այն առանձին հարց է, այդ անձնագիրը ստանում են օրենքի համաձայն. «Չեմ կարող ասել ինչու է այդ անձանագիրը ստացել»,-շեշտեց Շավարշ Քոչարյանը: Նրա կարծիքով` Թաթուլյանը դեռ ունի դիվանագիտական անձնագիր:
Հիշեցնենք, որ ռուսաստանցի գործարար Ռուբեն Թաթուլյանը, ով հայտնի է Ռոբսոն մականունով, բլոգեր Ալեքսանդր Վոլովին տված հարցարզույցում հայտարարել էր, որ ինքը Հայաստանի արտաքին գործերի նախարար Էդվարդ Նալբանդյանի խորհրդականն է, այնուհետև ԱԳՆ-ն հերքել էր այդ տեղեկությունը:


ԶՎԱՐԹ ԽԱՉԱՏՐՅԱՆ
 

 

КОМСОМОЛЬСКАЯ ПРАВДА