ԿԱՐՃ ԼՈՒՐԵՐ

Հայաստանի և Ադրբեջանի միջև իսպառ բացակայում է համաձայնությունը. Շավարշ Քոչարյան

11.01.2018 18:26 ՔԱՂԱՔԱԿԱՆ
Հայաստանի և Ադրբեջանի միջև իսպառ բացակայում է համաձայնությունը. Շավարշ Քոչարյան

ՀՀ Արտաքին գործերի նախարարի տեղակալ Շավարշ Քոչարյանն այսօր՝ հունվարի 11-ին, լրագրողների հետ զրույցում հրաժարվեց մանրամասներ ներկայացնել Հայաստանի և Ադրբեջանի արտգործնախարարների հանդիպման տեղի ու վայրի մասին:

Հայաստանի և Իրանի արտգործնախարարները Մյունխենում մի շարք հարցեր են քննարկել

Նրա խոսքով՝ նման հանդիպումների ժամանակ հնարավոր է առաջընթաց գրանցել բանակցություններում, բայց անհնար է այս փուլում խոսել դրա մասին, քանի որ կողմերի միջև իսպառ բացակայում է համաձայնությունը:

«Անհրաժեշտ է, որ ներդրվեն այն մեխանիզմները, որոնք կնպաստեն ապագայում այդ մթնոլորտի ձևավորմանը: Խոսքը վերաբերում է զինադադարի ռեժիմի պահպանմանը, ռազմական գործողությունների դադարեցմանը, հրադադարի ռեժիմի պահպանմանը: Այս տեսանկյունից հանդիպումներն առաջին հերթին միտված են լարվածության նվազեցմանը: Իհարկե, կորուստներ ունենք, կրակոցներ կան, բայց հանդիպումները նպաստում են, որ լարվածության մակարդակն իջնի»,- ասաց նա:

 

 

КОМСОМОЛЬСКАЯ ПРАВДА