ԿԱՐՃ ԼՈՒՐԵՐ

Մխիթարյանն այն ֆուտբոլիստը չէ, որն անհրաժեշտ է «Մանչեսթեր Յունայթեդին».Sky Sports-ի փորձագետ

11.01.2018 15:50 ՍՊՈՐՏ
Մխիթարյանն այն ֆուտբոլիստը չէ, որն անհրաժեշտ է «Մանչեսթեր Յունայթեդին».Sky Sports-ի փորձագետ

Sky Sports-ի փորձագետ Թոնի Գեյլը կարծում է, որ «Մանչեսթեր Յունայթեդը» չի օգտագործում Մխիթարյանին այն դիրքում, որտեղ նա կարող է  առավել արդյունավետ լինել:

«Ցանկացած հայի կյանքը ինձ համար ամեն ինչից թանկ է». Հենրիխ Մխիթարյանն արձագանքում է

«Նրան չեն վստահում խաղալ իր դիրքում: Նրանք առավել ամուր տեսակի կիսապաշտպան են փնտրում այդ դիրքում: Երբ ես տեսա նրան «Դորտմունդում» Չեմպիոնների լիգայում խաղալիս, կարծեցի, թե նա գերազանց խաղացող է:  Նա պրեսսինգի էր դիմում, իսկ երբ գնդակով էր, նա վերածվում էր իսկական թոփ խաղացողի: Նա բարձրակարգ խաղացող էր, որը կարող էր գոլեր խփել և գոլային հնարավորություններ ստեղծել: Բայց նա այն ֆուտբոլիստը չէ, որին ներկա դրությամբ ցանկանում է տեսնել «Մանչեսթեր Յունայթեդը» կիսապաշտպանությունում: Կարող եմ ասել, որ նա լավ ձեռքբերում կլինի այլ ակումբների համար»,- ասել է Գեյլը Sky Sports News-ին տված հարցազրույցի ժամանակ:

 

КОМСОМОЛЬСКАЯ ПРАВДА