ԿԱՐՃ ԼՈՒՐԵՐ

Ոստիկանության ներքին անվտանգության վարչությունն ամփոփել է 2017թ. աշխատանքները

11.01.2018 10:14 ԻՐԱՎՈՒՆՔ
Ոստիկանության ներքին անվտանգության վարչությունն ամփոփել է 2017թ. աշխատանքները

ՀՀ ոստիկանության ներքին անվտանգության վարչությունում 2017 թվականի ընթացքում կատարվել է 527 ծառայողական քննություն և ուսումնասիրություն: Այս մասին նշված է ՀՀ ոստիկանության ներքին անվտանգության վարչության կողմից 2017 թվականի ընթացքում իրականացված աշխատանքների ամփոփ վիճակագրության մեջ, որ ներկայացված է ՀՀ ոստիկանության պաշտոնական կայքում։

Ոստիկանության 30 ծառայող ազատվել է աշխատանքից

Հաղորդագրության մեջ նաև նշված է. «Կատարված ծառայողական քննությունների արդյունքներով ոստիկանության ծառայողների նկատմամբ կիրառվել են 266 կարգապահական տույժեր, այդ թվում՝

– հայտարարվել է նկատողություն` 78,

– հայտարարվել է խիստ նկատողություն` 133,

– պաշտոնն իջեցվել է մեկ աստիճանով՝ 4,

– կոչումն իջեցվել է մեկ աստիճանով` 11,

– ազատվել են ոստիկանությունում ծառայությունից` 40:

ՀՀ ոստիկանության ծառայողների կողմից թույլ տրված օրինախախտումների փաստերով ներքին անվտանգության վարչության կողմից նախապատրաստվել և ՀՀ հատուկ քննչական ծառայության ու նախաքննական այլ մարմինների քննարկմանն են ուղարկվել ծառայողական քննությունների 17 նյութեր: Դրանցով հարուցվել են 17 քրեական գործեր, որոնցից.

• 1-ը նախաքննության փուլում է,

• 6-ը կարճվել են,

• 1-ը կասեցվել է,

• 9-ն ուղարկվել են դատարան, որոնցից՝

7-ը դատաքննության փուլում են,

2-ով 2 ծառայող դատապարտվել են:

Հաշվետու ժամանակահատվածում ուսումնասիրվել և ամփոփվել է ՀՀ ոստիկանության համակարգի ծառայողների կողմից կատարված իրավախախտումների և կիրառված կարգապահական տույժերի վերաբերյալ տեղեկատվությունը:

Այսպես.

2017 թվականի ընթացքում ՀՀ ոստիկանության ծառայողների կողմից թույլ տրված իրավախախտումների կապակցությամբ կատարվել են 1559 ծառայողական քննություններ, որոնց արդյունքներով ծառայողների նկատմամբ կիրառվել են 937 կարգապահական տույժեր (որից 55-ը` ազատում ՀՀ ոստիկանությունում ծառայությունից):

2017 թվականի ընթացքում ՀՀ ոստիկանությունում հրավիրվել է կարգապահական հանձնաժողովի 8 նիստ, որի ընթացքում քննարկվել է ոստիկանության 38 ծառայողի վերաբերյալ իրականացված ծառայողական քննությունների 31 նյութ /այդ թվում` 1 ծառայողի վերաբերյալ իրականացված ծառայողական քննության նյութերը նոր քննություն կատարելու համար ուղարկվել են ներքին անվտանգության վարչություն և կարգապահական հանձնաժողովի կողմից քննության առնվել կրկնակի/:

Կարգապահական հանձնաժողովի միջնորդությամբ ՀՀ ոստիկանության պետի հրամաններով ոստիկանության 37 ծառայողի նկատմամբ կիրառվել են հետևյալ կարգապահական տույժերը.

– 6 ծառայողի հայտարարվել է «Խիստ նկատողություն»,

– 1-ի կոչումն իջեցվել է մեկ աստիճանով,

– 30-ն ազատվել են ՀՀ ոստիկանությունում ծառայությունից»:

2017թ. ոստիկանությունից ազատվել է 30 ծառայող

 

 

КОМСОМОЛЬСКАЯ ПРАВДА