ԿԱՐՃ ԼՈՒՐԵՐ

Ռոքսանա Բաբայանը՝ ամուսնուն` Միխայել Դերժավինին վերջին հրաժեշտ տալու մասին

10.01.2018 23:38 ՕՐՎԱ ՊԱՏԿԵՐ ՄՇԱԿՈՒՅԹ ՀԱՆՐՈՒԹՅՈՒՆ
Ռոքսանա Բաբայանը՝ ամուսնուն` Միխայել Դերժավինին վերջին հրաժեշտ տալու մասին

Հայազգի խորհրդային եւ ռուսական էստրադայի երգչուհի, թատրոնի եւ կինոյի դերասանուհի, Ռուսաստանի ժողովրդական արտիստ, «Միացյալ Ռուսաստան» կուսակցության անդամ ՌՈՔՍԱՆԱ ԲԱԲԱՅԱՆԸ քիչ առաջ սոցցանցում անդրադարձել է ամուսնու՝ ՌԴ ժողովրդական արտիստ ՄԻԽԱՅԻԼ ԴԵՐԺԱՎԻՆԻ մահվանը, մասնավորապես՝ նշելով. «Միխայիլ Միխայլովիչ Դերժավինի հրաժեշտի արարողությունը տեղի կունենա երկուշաբթի օրը՝ հունվարի 15-ին, ժամը՝ 11:00-ին, Սատիրայի թատրոնում: Քաղաքացիական հոգեհանգիստը՝ ժամը՝ 12:00-ին: Հուղարկավարությունը տեղի կունենա Նովոդեւիչի գերեզմանոցում: Մենք մեծապես գնահատում ենք ամենքիդ ցավակցություններն ուղղված մեզ»:

Փակ համարներով մեքենայի վարորդի կողմից վթարի ենթարկված 1 տարեկան երեխան մահացել է, ծնողները ծանր վիճակում են

Հիշեցնենք, որ Մոսկվայում հունվարի 10-ին 81 տարեկան հասակում մահացել է ՌԴ ժողովրդական արտիստ Մ. Դերժավինը:  Նա երկար ժամանակ ծանր հիվանդ էր եւ գտնվում էր հիվանդանոցում դեռեւս նախորդ տարվա դեկտեմբերի սկզբից:

ՀՐԱՆՏ ՍԱՐԱՖՅԱՆ

 

КОМСОМОЛЬСКАЯ ПРАВДА