Հունվարի 11-ը պատմության մեջ
- 1693 թ. – Սիցիլիայում ուժեղ երկրաշարժ եղավ, որի հետևանքով մահացավ մոտ 60 000 մարդ։
- 1801 թ. – մահացել է Դոմենիկո Չիմարոզան, իտալացիերգահան, ավելի քան 80 օպերայի հեղինակ (ծն. 1749թ.)։
- 1879 թ. – Անգլիան պատերազմ հայտարարեց զուլուսներին, և սկսվեց անգլո-զուլուսական պատերազմը։
- 1935 թ. – Ամելիա Էրհարթը ինքնաթիռով միայնակ հատեց Ատլանտյան օվկիանոսը. նա առաջին կին օդաչուն էր, ում հաջողվեց դա անել։
- 1947 թ. – ծնվել է Նիկոլայ Ղազարյանը, հայ նշանավոր ֆուտբոլիստ, 1973 թ. ԽՍՀՄ չեմպիոն և գավաթակիր, Հայաստանի ֆուտբոլի ֆեդերացիայի առաջին նախագահ։
- 1966 թ. – բացվեց Թբիլիսիի մետրոպոլիտենը, այն Հարավային Կովկասիառաջին մետրոն էր և 4-րդը ԽՍՀՄ-ում։
- 1972 թ. – ծնվել է Անդրեյ Մալախովը, ռուս ճանաչված հաղորդավար և դերասան։
- 1993 թ. – եթեր հեռարձակվեց WWE կազմակերպության WWE Rawպրոֆեսիոնալ ըմբշամարտի առաջին հեռուստաշոուն։
- 2010 թ. – մահացել է Ֆադեյ Սարգսյանը, հայ ճանաչված գիտնական, ակադեմիկոս, քաղաքական գործիչ, եղել է Հայաստանի գիտությունների ազգային ակադեմիայի նախագահ (ծն. 1923 թ.)։
Ապրիլի 26-ը պատմության մեջ