ԿԱՐՃ ԼՈՒՐԵՐ

Քովի, Ռեմարկ,Էքզյուպերի. 2018-ին հայ ընթերցողների դատին կհանձնվեն բազում գրքեր

10.01.2018 17:43 ՄՇԱԿՈՒՅԹ
Քովի, Ռեմարկ,Էքզյուպերի. 2018-ին հայ ընթերցողների դատին կհանձնվեն բազում գրքեր

Հայ ընթերցողները 2018 թվականի ընթացքում հնարավորություն կստանան մայրենիով ընթերցել յուրահատուկ ու բազմազան գրքեր: «Էդիթ Պրինտ» հրատարակչության նախաձեռնությամբ այս տարի հանրության դատին կհանձնվեն դասական եւ ժամանակակից հեղինակների բացառիկ նմուշների հայերեն թարգմանությունները: Մասնավորապես, հայերեն թարգմանությամբ կներկայացվի աշխարհում ամենաշատ վաճառվող գրքերից մեկը՝ Սթիվեն Քովիի  «Արդյունավետ մարդկանց 7 սովորույթները»: 2011 թ. Time ամսագիրը գիրքն ընդգրկել է «Բիզնեսի կառավարման վրա ամենամեծ ներգործությունն ունեցող 25 գրքերի» ցանկում:

ԻՆՉՊԵՍ ՄԱՐԳԱՐԻՏԱ ՍԻՄՈՆՅԱՆԸ ՀԱՅՏՆՎԵՑ ՏԻԳՐԱՆ ՔԵՈՍԱՅԱՆԻ «ԹԱԿԱՐԴՈՒՄ»

Այս տարվանից հայ ընթերցողներին հասանելի կլինեն ֆրանսիացի գրող Անտուան դը Սենտ-Էքզյուպերիի «Ռազմական օդաչուն», «Միջնաբերդ» ստեղծագործությունները: Հայերեն հնարավոր կլինի կարդալ նաեւ հայտնի գերմանացի գրող Էրիխ Մարիա Ռեմարկի «Հաղթական կամար», «Արեւմտյան ռազմաճակատում անփոփոխ է», «Ապրելու եւ մեռնելու ժամանակը», «Գիշեր Լիսաբոնում» ստեղծագործությունները:

Հայերեն թարգմանությամբ արդեն իսկ հասանելի է Քեն Բլանչարդի եւ Սպենսեր Ջոնսոնի ​«Նոր՝ մենեջեր «Մեկ րոպեն»» գիրքը: Հեղինակներն իրենց հակիրճ, հեշտ ընթերցվող պատմության մեջ ընթերցողին սովորեցնում են գործնական երեք գաղտնիք՝ մարդկանց առաջնորդելու համար, եւ բացատրում են, թե ինչու են այս մեթոդները շարունակում աշխատել: Այս գիրքն օգնել է միլիոնավոր մարդկանց առավել հաջողակ լինել իրենց մասնագիտական և անձնական կյանքում: Օրեր առաջ լույս է տեսել նաեւ Էքզյուպերիի «Գիշերային թռիչքը»:

Տարվա ընթացքում լույս կտեսնի նաեւ անգլիացի վիպասան Շարլոթ Բրոնտեի «Ջեյն Էյր» դասական գործը:

Մանուկներին ևս սպասվում են անակնկալներ: Շուտով նրանց դատին կհանձնվի «Հայ ժողովրդական հեքիաթներ» բացառիկ եռահատորյակը: Հայ ժողովրդական հեքիաթներն իրենց մեջ խտացնում են մեր ժողովրդի՝ հազարամյակների ընթացքում կուտակած ու հղկած իմաստնությունը, կենսափիլիսոփայությունը, հումորը, տիեզերքի մասին հնագույն պատկերացումները. պատմական, ազգագրական արժեքավոր նյութ, որը կարող է ընթերցողի համար յուրօրինակ բացահայտումների առիթ դառնալ:

Այնպես որ տարին գրքառատ է լինելու, եւ հայ ընթերցողները հետաքրքիր գրքերի պակաս չեն ունենա: Հրատարակչությունն ընթերցողներին մատուցելու է նաեւ այլ անակնկալներ:

 

КОМСОМОЛЬСКАЯ ПРАВДА