ԿԱՐՃ ԼՈՒՐԵՐ

Հայաստանում գործում է ընդամենը մեկ փոխպատվաստման կենտրոն

10.01.2018 14:43 ՕՐՎԱ ՊԱՏԿԵՐ ՀԱՆՐՈՒԹՅՈՒՆ ԱՌՈՂՋԱՊԱՀԱԿԱՆ
Հայաստանում գործում է ընդամենը մեկ փոխպատվաստման կենտրոն

Այսօր Ազգային ժողովի Առողջապահության եւ սոցիալական հանձնաժողոնի նիստին ԱՆ փոխնախարար Սերգեյ Խաչատրյանը ներկայացրեց «Մարդուն օրգաններ եւ (կամ) հյուսվածքներ փոխպատվաստելու, ինչպես նաեւ մարդու արյան եւ դրա բաղադրամասերի դոնորության եւ փոխներարկումային բժշկական օգնության մասին» oօրենքի նախագիծը: Փոխնախարարին ուղվեցին հարցեր, որից պարզ դարձավ, որ Հայաստանի Հանրապետությունում գործում է ընդամենը մեկ փոխպատվաստման կենտրոն, այն է՝ <Արաբկիր> բժշկական կենտրոնը, որտեղ փոխպատվաստվում է երիկամ, այլ օրգանների փոխպատվաստում գրեթե տեղի չեն ունենում: Տարեկան կատարվում է 10-15 երիկամի փոխպատվաստում, որպես դոնոր հանդես են գալիս հարազատները:

Սերժ Սարգսյանը խորհրդակցություն է անցկացրել Կենտրոնական բանկի ղեկավար կազմի հետ

Ըստ ՀՀ Սահամանադրության մարդու օրգանները չպետք է դառնան շահույթի առարկա: Սակայն չեն կարող մարդկանցից դոնոր արյուն վերցնեն առանց ծախսեր կատարելու, այդ իսկ պատճառով առաջացել են բարդություններ եւ նախարարությունը ներկայացնում է իր կարծիքով հարցի լուծման օպտիմալ տարբերակ: 

Փոխպատվաստումների պրակտիկան Հայաստանում սկսվել է դեռեւս 25 տարի առաջ, այնուհետ որոշակի խնդիրների պատճառով, այդ թվում օրենսդրական, պրակտիկան գնալով նվազել է, ասում է Ս. Խաչատրյանտը: Նշվեց նաեւ, որ հնարավոր է պատվաստում կատարել նաեւ դիակային օրգաններից, եթե մարդը իր կյանքի ընթացքում չի հրաժարվում նման գործողությունից, չի ցանկանում, որ իր մահից հետո իր օրգանները ծառայեն պատվաստման համար: Շատ ժամանակ անգամ մահացածի հարազատներն են դեմ լինում նման երեւույթին: Ըստ փոխնախարարի մեր երկրում դիալեզի ավելացման պատճառներից մեկն էլ հենց փոխպատվաստման քիչ պրակտիկան է: 

Օրգանների արտահանում մեր երկրից թույլ տրված չէ. <Այս առումով մենք  ավելի մոտ ենք ԵԱՏՄ եւ նախկին Խորհրդային երկրների օրենդրությանը: Իսկ ԵՄ երկրները, թե՛ ներմուծումը, թե՛ արտահանումը համարում են օրինական: Իրենց պնդմամբ, եթե ցանկանում են զարգացնեն փոխպատվաստման բժշկությունը, ապա ոչ միայն պետք է ընդունի, այլեւ արտահանի>:

Օֆիցիալ տվյալներով մեր երկրից օրգանների զրո արտահանում է եղել եւ ինչպես նշեց Ս. Խաչատրյանը օրինական ճանապարհով դա անել հնարավոր չէ: 

Ա. ՀԱԿՈԲՅԱՆ

 

 

КОМСОМОЛЬСКАЯ ПРАВДА