ԿԱՐՃ ԼՈՒՐԵՐ

«Ընդհանրապես դուրս չեկավ Վիգեն Սարգսյանի հանդեպ նման քննարկումները»

10.01.2018 01:40 ՕՐՎԱ ՊԱՏԿԵՐ ՔԱՂԱՔԱԿԱՆ ԹԵՄԱ
«Ընդհանրապես դուրս չեկավ Վիգեն Սարգսյանի հանդեպ նման քննարկումները»

Համացանցում ոչ մի իրադարձություն հենց այնպես չի լինում, սա վստահորեն կարող եմ ասել՝ իբրև մարդ, ով օբյեկտիվորեն, առանց զգացմունքների ու հուզումների օգտվում է համացանցից: Հաճախ անիմաստ կամ չնչին մի իրադարձություն դառնում է ողջ հասրակության քննարկման առարկան, բոլոր չգիտես որտեղից և ինչպես միանգամից դառնում են մասնագետներ, ով ինչ ծրագրով գրանդ է շահել, միանգամից խցկվում է այս իրադաձության կիզակետում, որ իր տերերին ապացուցի, թե գործ է անում: Հայտնվում են մարդիկ՝ ակտիվիվստներ, գործիչներ, վետերաներ, հերոսներ առաջին հայացքից հզոր լավ դեմքեր, բայց խորքում վարձված, պատրաստված կերպարներ: 

«Սա Արմեն Սարգսյանին նախագահի աթոռն առաջարկելու երկրորդ փորձն է»

Այս նախաբանը ասում եմ, որովհետև ընդհանրապես դուրս չեկավ Վիգեն Սարգսյանի հանդեպ նման քննարկումները: Ավելի վատ էր այն, որ Վիգեն Սարգսյանին ոչ ոք չաջակցեց, չհաշված մամուլի խոսնակի՝ Արծրուն Հովհաննիսյանի, մի երկու տողը ու ջանքերը, որ չքննադատվի: Հիմա լինենք օբյեկտիվ և անկեղծ՝ արդյոք այս պատրաստված երիտասարդի շնորհիվ չէ, որ այսօր մեր բանակի հանդեպ նման բարձր վստահություն կա, եթե ժամանակին ինձ բարեկամ սպաներին, որոնք ծառայում են հայոց բանակում, հարցնում էի, թե կա փող վերցնելու գաղափարը գլխով էին անում՝ թե կա, հիմա նույն մարդիկ ասում են՝ խստացրել են ու սենց բաներ չես տեսնի: Մի՛ մոռացեք, որ Վիգեն Սարգսյանը այն արի ավյունով երիտասարդն էր, ում շնորհիվ բանակից վռնդվեցին բազմաթիվ կաշառակեր ու ապազգային կերպարներ: Այսօր, եթե մենք հեղինակազրկենք կամ վարկաբեկենք այս մարդուն, մեր բանակի մաքրվելու, անաղարտանալու ողջ ընթացքն ենք վնասելու: Մենք սատար պետք է լինենք յուրաքանչյուր բարի գործին, որ կատարվում է մեր նախարարի կողմից, սա իրեն վստահորեն հաջողություններ կբերի: Ուզում եմ հայտարարել, որ ես Վիգենի հետ եմ ու դրանով նպաստելու եմ իմ բանակի ամրությանը:  

Գրառումը՝ Կարեն Շախվերդյանի ֆեյսբուքյան էջից

 

КОМСОМОЛЬСКАЯ ПРАВДА