ԿԱՐՃ ԼՈՒՐԵՐ

La Gazzetta dello Sport. Մխիթարյանն «Ինտերի» առաջնային տրանսֆերային թիրախն է

09.01.2018 18:54 ՍՊՈՐՏ
La Gazzetta dello Sport. Մխիթարյանն «Ինտերի» առաջնային տրանսֆերային թիրախն է

Անգլիական «Մանչեսթեր Յունայթեդի» եւ Հայաստանի հավաքականի կիսապաշտպան Հենրիխ Մխիթարյանը իտալական «Ինտերի» գլխավոր տրանսֆերային նպատակն է այս ձմռան տրանսֆերային պատուհանի ժամանակ, հաղորդում է calciomercato.com-ը՝ հղում անելով La Gazzetta dello Sport-ի հունվարի 9-ի տպագիր համարին: Միլանյան ակումբը չունի հնարավորություն վճարել 28-ամյա հայ ֆուտբոլիստի տրանսֆերային գինը եւ անգլիական թիմին առաջարկել է կես տարվա վարձակալություն ամռանը տրանսֆերը գնելու նպատակով: «Ինտերը» հույս ունի գործարքն ավարտել այս ամիս: «Ինտերը» հետաքրքրված է նաեւ ֆրանսիական ՊՍԺ-ի արգենտինացի կիսապաշտպան Խավյեր Պաստորեի եւ «Բարսելոնայի» բրազիլացի կիսապաշտպան Ռաֆինյա Ալկանտարայի ծառայություններով:

Նոր հանգամանքներ Սանչեսի տրանսֆերային գործարքում

 

КОМСОМОЛЬСКАЯ ПРАВДА