ԿԱՐՃ ԼՈՒՐԵՐ

«ԱՄՆ-ին եւ Մեծ Բրիտանիային չհաջողվեց անկարգություններ հրահրել Իրանում». Իրանի հոգեւոր առաջնորդ

09.01.2018 17:25 ՄԻՋԱԶԳԱՅԻՆ
«ԱՄՆ-ին եւ Մեծ Բրիտանիային չհաջողվեց անկարգություններ հրահրել Իրանում». Իրանի հոգեւոր առաջնորդ

ԱՄՆ-ին եւ Մեծ Բրիտանիային չհաջողվեց անկարգություններ հրահրել Իրանում վերջերս տեղի ունեցած բողոքի ակցիաների ընթացքում: Այդ մասին հայտարարել է Իսլամական Հանրապետության գերագույն ղեկավար եւ հոգեւոր առաջնորդ այաթոլլա Ալի Խամենեին՝ ելույթ ունենալով Կում քաղաքում: Նրա խոսքը մեջբերում է Fars գործակալությունը. «Մեր թշնամիներն արդեն գրեթե 40 տարի (1979 թվականին Իրանում տեղի ունեցած իսլամական հեղափոխությունից ի վեր) փորձում են մեզ ոչնչացնել, բայց միշտ հակահարված են ստանում: Մեր ժողովուրդը մշտապես միասնականություն է դրսեւորում եւ դիմադրություն ցույց տալիս թշնամիներին: ԱՄՆ-ին եւ Մեծ Բրիտանիային չհաջողվեց եւ չի հաջողվի մեզ կոտրել»,- ասել է Խամենեին:

Gallup. Համաշխարհային առաջնորդների հանդեպ համակրանքի վարկանիշը գլխավորել է Մակրոնը

 Ավելի վաղ Իսլամական Հանրապետության ազգային անվտանգության բարձրագույն խորհրդի քարտուղար Ալի Շամխանին երկրի ներքին գործերին միջամտելու մեջ մեղադրել էր Միացյալ Նահանգներին, Մեծ Բրիտանիային եւ Սաուդյան Արաբիային: Բացի այդ, ՄԱԿ-ին առընթեր Իրանի մշտական ներկայացուցիչ Ղոլյամ Ալի Խոշրոուն պաշտոնական բողոք է ուղարկել ՄԱԿ-ին՝ ԱՄՆ-ին մեղադրելով Իսլամական Հանրապետության գործերին միջամտելու եւ բռնություն հրահրելու մեջ:

Իրանում բողոքի ակցիաներն սկսվել էին դեկտեմբերի 28-ին: Ցույցերի մասնակիցները տարբեր քաղաքներում իրենց դժգոհություն էին հայտնում գների աճից:

Ոստիկանության հետ բախումների հետեւանքով զոհվել է 20 մարդ, այդ թվում՝ իրավակարգի ուժերի աշխատակիցներ: Իշխանությունների տվյալներով՝ անկարգություններին մասնակցելու համար ձերբակալվել է ավելի քան 450 մարդ, նրանց մեծամասնությունն ազատ է արձակված գրավի դիմաց:

 

 

КОМСОМОЛЬСКАЯ ПРАВДА