ԿԱՐՃ ԼՈՒՐԵՐ

Ըստ հաղորդման` քննիչը խոշոր չափերով կաշառք է պահանջել և պաշտոնեական կեղծիք կատարել. ՀՔԾ

09.01.2018 14:58 ՕՐՎԱ ՊԱՏԿԵՐ ՔՐԵԱԿԱՆ
Ըստ հաղորդման` քննիչը խոշոր չափերով կաշառք է պահանջել և պաշտոնեական կեղծիք կատարել. ՀՔԾ

ՀՀ հատուկ քննչական ծառայությունում քրեական գործ է հարուցվել ՀՀ քննչական կոմիտեի պետական հատուկ ծառայություն իրականացնող պաշտոնատար անձի կողմից պաշտոնեական դիրքը չարաշահելու, խոշոր չափերով կաշառք պահանջելու և պաշտոնեական կեղծիք կատարելու առերևույթ հանցագործության դեպքերի առթիվ:

Քննիչը մանրամասներ է ներկայացրել «Ճվճվ Արոյի» որդու մասնակցությամբ մահվան ելքով ավտովթարի մասին

Այս մասին հայտնում են Հատուկ քննչական ծառայության լրատվական ծառայությունից։

Այսպես, խարդախության կատարման մեջ մեղադրվող Հ. Հունանյանը Կենտրոն և Նորք-Մարաշ վարչական շրջանների ընդհանուր իրավասության դատարանում 22.11.2017թ.-ին տեղի ունեցած դատական նիստի ժամանակ հայտնել է, որ իր վերաբերյալ քրեական գործով նախաքննությունն իրականացրած` ՀՀ քննչական կոմիտեի Կենտրոն և Նորք-Մարաշ վարչական շրջանների քննչական բաժնի քննիչն իրեն ուղղորդել է իրականությանը չհամապատասխանող ցուցմունքներ տալ, այնուհետև հորդորել է այդ մասին պաշտպանին չհայտնել և քրեական պատասխանատվությունից իրեն ազատելու դիմաց պահանջել է խոշոր չափերով կաշառք: Բացի այդ, ամբաստանյալը հայտնել է, որ իր նախաքննական ցուցմունքներում առկա որոշ ստորագրություններ իր կողմից չեն կատարվել: Հ. Հունանյանը նույնաբովանդակ հաղորդում է տվել նաև Հատուկ քննչական ծառայությունում:

Այսպիսով, ՀՀ քննչական կոմիտեի պետական հատուկ ծառայություն իրականացնող պաշտոնատար անձի կողմից պաշտոնեական դիրքը չարաշահելու, խոշոր չափերով կաշառք պահանջելու և պաշտոնեական կեղծիք կատարելու վերը նշված դեպքերի առթիվ ՀՀ հատուկ քննչական ծառայությունում հարուցվել է քրեական գործ ՀՀ քրեական օրենսգրքի 308-րդ հոդվածի 1-ին մասով, 311-րդ հոդվածի 3-րդ մասի 3-րդ կետով և 314-րդ հոդվածի 1-ին մասով:

 

КОМСОМОЛЬСКАЯ ПРАВДА