ԿԱՐՃ ԼՈՒՐԵՐ

«Դատապարտյալների հիվանդանոց» ՔԿՀ-ում Խերունցը մահացել է սրտանոթային անբավարարությունից

09.01.2018 16:37 ԻՐԱՎՈՒՆՔ
«Դատապարտյալների հիվանդանոց» ՔԿՀ-ում Խերունցը մահացել է սրտանոթային անբավարարությունից

Հունվարի 3-ին «Դատապարտյալների հիվանդանոց» ՔԿՀ-ում մահացած կալանավոր Մհեր Խերունցը, ըստ դիակի դատաբժշկական նախնական եզրակացության, մահացել է սրտանոթային անբավարարությունից: 

Հրազդանում 40-ամյա կինը լոգարանում ծննդաբերել է, երեխային թողել զուգարանակոնքի մեջ. երեխան մահացել է, կինը՝ դատապարտվել

Այդ մասին տեղեկացանք ՀՀ ԱՆ քրեակատարողական վարչության հանրային կապերի բաժնից:

41-ամյա Մհեր Խերունցը նախկինում մի քանի անգամ դատապարտված է եղել, սակայն ուներ ամբաստանյալի կարգավիճակ. նրան մեղադրանք էր առաջադրվել ՀՀ քրեական օրենսգրքի 266-րդ հոդվածի 1-ին մասով և 266-րդ հոդվածի 4-րդ մասով: Գործը քննվում էր Ավան և Նոր-Նորք վարչական շրջանի ընդհանուր իրավասության դատարանում: Ամենայն հավանականությամբ առաջիկայում ամբաստանյալի մահվան հիմքով քրեական գործի վարույթը կկարճվի:

 

 

КОМСОМОЛЬСКАЯ ПРАВДА