ԿԱՐՃ ԼՈՒՐԵՐ

Հայտնի է՝ Հայաստանի քաղաքացիները քանի երկիր կարող են մեկնել առանց վիզայի

09.01.2018 13:59 ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ՀԱՆՐՈՒԹՅՈՒՆ
Հայտնի է՝ Հայաստանի քաղաքացիները քանի երկիր կարող են մեկնել առանց վիզայի

Henley & Partners միջազգային խորհրդատվական ընկերությունն աշխարհի երկրների անձնագրերի նոր ամենամյա վարկանշային ցանկ է հրապարակել։ Ցանկում նշվում է, թե որ երկրների քաղաքացիներն առանց վիզայի ձևակերպման քանի երկիր կարող են այցելել:

Ռուսաստանը հույս ունի, որ Հայաստանում կկարողանան հասնել կոնսենսուսային որոշման. Պեսկով


2018 թվականին ուսումնասիրվել է 200 երկիր և տարածք:


Նոր վարկանշային ցանկում Հայաստանը զբաղեցրել է 76-րդ տեղը: 2018 թվականին Հայաստանի քաղաքացիները կկարողանան առանց վիզայի այցելել աշխարհի 59 երկիր: Ցանկում այդ տեղը Հայաստանը կիսել է Ղրղզստանի հետ:


Վրաստանը զբաղեցրել է 52-րդ տեղը, իսկ Ադրբեջանը՝ 72-րդ: Ռուսաստանը հայտնվել է 49-րդ տեղում:


Վարկանշային ցանկի առաջին տեղը հինգերորդ տարին անընդմեջ զբաղեցրել է Գերմանիան, որի անձնագիրը հնարավորություն է տալիս ազատ մեկնել աշխարհի 177 երկիր: Երկրորդ տեղում է Սինգապուրը (176 երկիր), երրորդ տեղը կիսել են անմիջապես ութ երկիր՝ Մեծ Բրիտանիան, Դանիան, Իտալիան, Նորվեգիան, Ֆինլանդիան, Ֆրանսիան, Շվեդիան, Ճապոնիան:

 

 

КОМСОМОЛЬСКАЯ ПРАВДА