ԿԱՐՃ ԼՈՒՐԵՐ

Հրապարակվել է «Ճվճվ Արոյի» որդու մասնակցությամբ մահվան ելքով ավտովթարի տեսագրությունը

09.01.2018 11:30 ՕՐՎԱ ՊԱՏԿԵՐ ՔՐԵԱԿԱՆ
Հրապարակվել է «Ճվճվ Արոյի» որդու մասնակցությամբ մահվան ելքով ավտովթարի տեսագրությունը

Հունվարի 8-ին՝ ժամը 04:40-ի սահմաններում, Երևան քաղաքի Սայաթ-Նովա պողոտայի և Աբովյան փողոցի խաչմերուկում բախվել են «ԲՄՎX6» մակնիշի, 35 NT 388 հաշվառման համարանիշի և «Տոյոտա» մակնիշի, 243 II 02 հաշվառման համարանիշի ավտոմեքենաները, որից հետո «ԲՄՎX6» մակնիշի ավտոմեքենան դուրս է եկել  երթևեկելի գոտուց և հարվածել գովազդային վահանակին:

Ճվճվ Արոյի» որդիներն ավելի քան 15 հազար դոլարի տուգանք են «վաստակել». «Ժողովուրդ»

Ավտովթարի հետևանքով «Տոյոտա» մակնիշի, 243 II 02 հաշվառման համարանիշի ավտոմեքենայի վարորդ Ա.Դավթյանն ստացած մարմնական վնասվածքներից տեղում մահացել է, իսկ ուղևոր Խ.Գասպարյանը տեղափոխվել բժշկական կենտրոն։ Մարմնական վնասվածքներ են ստացել նաև «ԲՄՎX6» մակնիշի ավտոմեքենայի 2 ուղևորները։

Ավտովթարից հետո «ԲՄՎX6» մակնիշի ավտոմեքենայի վարորդը, թողնելով ճանապարհատրանսպորտային պատահարի վայրը, հեռացել է: 

 

 

КОМСОМОЛЬСКАЯ ПРАВДА