ԿԱՐՃ ԼՈՒՐԵՐ

Իբրահիմովիչը շվեդական ԶԼՄ-ներին մեղադրել է թաքնված ռասիզմի մեջ

09.01.2018 17:10 ՍՊՈՐՏ
Իբրահիմովիչը շվեդական ԶԼՄ-ներին մեղադրել է թաքնված ռասիզմի մեջ

«Մանչեսթեր Յունայթեդի» հարձակվող Զլատան Իբրահիմովիչը քննադատել է շվեդական ԶԼՄ-ներին, որոնք ցանկացած առիթի դեպքում քննադատում են ֆուտբոլիստին.

Ծանրորդ Սոնա Պողոսյանը կասկածվում է արգելված խթանիչ միջոցներ օգտագործելու մեջ. video

«Նրանք դեռ հարձակվում են ինձ վրա, քանի որ չեն կարողանում համակերպվել այն մտքի հետ, որ ես Իբրահիմովիչն եմ: 

Եթե իմ փոխարեն շվեդ մեկ այլ ֆուտբոլիստ լիներ, նրանք կպաշտպանեին նրան նույնպիսի սխալի համար, որը կարող եմ թույլ տալ ես: Սա իր տեսակի մեջ թաքնված ռասիզմ է:

100 տոկոսով վստահ եմ, որ այն գոյություն ունի: Քանի որ ես Անդերսոնը չեմ կամ Սվենսոնը: Եթե ես այդպիսին լինեի, հավատացեք, նրանք կպաշտպանեին ինձ, նույնիսկ եթե ես բանկ թալանեի, բայց նրանք դա չեն անում այնպես, ինչպես հարկն է»,- ասել է Իբրահիմովիչը «Canal +»-ի եթերում:Այս մասին տեղեկացնում է՝ Armsport.am ից:

 

КОМСОМОЛЬСКАЯ ПРАВДА