ԿԱՐՃ ԼՈՒՐԵՐ

Գաղտնարժութային սակարանները փակվել են նոր օգտատերերի պատճառով

09.01.2018 16:20 ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ՀԱՆՐՈՒԹՅՈՒՆ
Գաղտնարժութային սակարանները փակվել են նոր օգտատերերի պատճառով

Bitfinex (Հոնկոնգ), Binance (Շանհայ) եւ Bittrex (ԱՄՆ) խոշոր գաղտնարժութային սակարանները նոր օգտահաշիվների գրանցումը փակել են օգտատերերի զանգվածային ներհոսի պատճառով: Այս մասին գրել է Cointelegraph-ը: Bittrex-ը եւ Bitfinex-ը գրանցումը դադարեցրել են 2017 թվականի վերջին, Binance-ը դա արել է հունվարի 5-ին:

Gallup. Համաշխարհային առաջնորդների հանդեպ համակրանքի վարկանիշը գլխավորել է Մակրոնը

Սակարանների ներկայացուցիչները պարզաբաննել են, որ իրենց անհրաժեշտ է նորացնել ենթակառուցվածքը, որը գլուխ չի հանում գրանցման եւ անձի հաստատման՝ մեծ թվով հարցումներից: Դրա հետ մեկտեղ, Binance-ը հունվարի 8-ին հայտարարել է գրանցումը մասնակիորեն վերականգնելու մասին. ամեն օր մատչելի կլինեն սոսկ սահմանափակ քանակով նոր հաշիվների գրանցումներ: Ավելի վաղ հարթակը հաղորդել էր, որ սակարանում օրական 250 հազար օգտատեր է գրանցվում:

Bitfinex-ը խոստանում է օգտահաշիվների հավելումը վերսկսել հունվարի 15-ին, Bittrex-ն առայժմ ժամկետներ չի հայտնել: Coinmarketcap-ի տվյալներով՝ Binance եւ Bitfinex հարթակները խոշորագույններն են բիթքոյնների սակարկությունների ծավալով, Bittrex-ն առաջին տեղն է զբաղեցնում Ethereum գաղտնարժույթով առեւտրի ցուցանիշով:

 

КОМСОМОЛЬСКАЯ ПРАВДА