ԿԱՐՃ ԼՈՒՐԵՐ

Ուսանողուհին սպանել է սիրելիին ու տեղադրել լուսանկար բառերով՝ հավերժ քեզ կսիրեմ

09.01.2018 15:20 ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ՔՐԵԱԿԱՆ
Ուսանողուհին սպանել է սիրելիին ու տեղադրել լուսանկար բառերով՝ հավերժ քեզ կսիրեմ

Արգենտինայից Նաիր Գալարզան հանդիպում էր Ֆերնանդոյի հետ հինգ տարի, սակայն դեկտեմբերին զույգն անսպասելիորեն բաժանվել էր: 19-ամյա ուսանողուհու համար դա մեծ հարված է եղել, որը նա այդպես էլ չի կարողացել հաղթահարել: Այդ պատճառով ողբերգության օրը նա վերցրել է հոր ատրճանակը և դրանով սպանել իր սիրեկանին, գրում է The Sun-ը:

Էրդողանը չի մասնակցել ստամբուլահայ լուսանկարիչ Արա Գյուլերի պատվին կազմակերպված երեկոյին

Սպանությունից հետո Նաիրը Instagram-ում տեղադրել է Ֆերնանդոյի լուսանկարը, որում տղան համբուրում էր աղջկա ուսը, և գրել՝ հինգ տարի միասին, պայքարում ենք, բաժանվում ենք ու վերադառնում, սակայն նույնչափ սիրում ենք իրար, ես հավերժ սիրում եմ քեզ, իմ հրեշտակ:

Սպանությունը տեղի է ունեցել Բուենոս Այրեսից 230 կմ հեռավորության վրա: Նաիրն ինքն է կատարածը խոստովանել այն բանից հետո, երբ հանցանշանները մատնացույց են արել իր հորը: Աղջիկը պատմել է, որ ինքն է ատրճանակով սպանել Ֆերնանդոյին, որից հետո իր հոր ատրճանակը հետ է դրել պատյանի մեջ և պառկել քնելու: Մեղայականով ներկայանալուց հետո Նաիրին հոգեբուժարան են ուղարկել հետազոտության համար, ինչը ցույց է տվել, որ նրա մոտ որևէ շեղում չկա:

Պարզվել է նաև, որ սպանությունից մի քանի օր առաջ էլ Նաիրը գիշերային ակումբում հարձակվել էր Ֆերնանդոյի վրա:

 

КОМСОМОЛЬСКАЯ ПРАВДА