ԿԱՐՃ ԼՈՒՐԵՐ

BBC-ի չինական բյուրոյի կին ղեկավարը դուրս է եկել աշխատանքից՝ տղամարդ գործընկերների հետ աշխատավարձի տարբերության պատճառով

09.01.2018 14:00 ՄԻՋԱԶԳԱՅԻՆ
BBC-ի չինական բյուրոյի կին ղեկավարը դուրս է եկել աշխատանքից՝ տղամարդ գործընկերների հետ աշխատավարձի տարբերության պատճառով

BBC հեռուստառադիոընկերության չինական բյուրոյի ղեկավար Քերի Գրեյսին սեփական դիմումի համաձայն ազատվել է աշխատանքից՝ տղամարդ գործընկերների հետ համեմատությամբ աշխատանքի անհավասար վարձատրության դեմ հանդես գալով, հայտնում է BBC-ն:

ՌԴ քննչական կոմիտեն ավարտել է Ջիգարխանյանի նախկին կնոջ գործով քննությունը


Գրեյսին, ում աշխատանքային փորձը BBC-ում գերազանցում է 30 տարին, ստանձնել է Պեկինում ընկերության տարածաշրջանային բաժնի ղեկավարությունը չորս տարի առաջ:


Անցած տարվա հուլիսին հրապարակվել են տվյալներ BBC-ի ամենաշատ վարձատրվող աշխատակիցների աշխատավարձերի մասին, որոնցից պարզ է դարձել, որ Գրեյսին վաստակում է 50 տոկոսով քիչ իր տղամարդ գործընկերներից, որոնք ղեկավարում են Հյուսիսային Ամերիկայում և Մերձավոր Արևելքում համանման բյուրոները: Տվյալների համաձայն՝ Հյուսիսային Ամերիկայի խմբագիր Ջոն Սոպելը վաստակում է տարեկան 225.000-280.000 եվրո, իսկ Միջին Արևելքի բյուրոյի խմբագիրը՝ 169.000-225.000 եվրո:


«30 տարվա ընթացքում BBC-ում ես երբեք հրապարակային չեմ քննադատել կազմակերպությանը, որը սիրում եմ: Ես պարզապես ցանկանում եմ, որ BBC-ն հետևի օրենքին և տղամարդկանց ու կանանց հավասարապես գնահատի: Ամեն ինչին սահման կա: Ես հեռանում եմ Պեկինի բյուրոյից»,- իր բլոգում գրել է կինը:

 

 

КОМСОМОЛЬСКАЯ ПРАВДА