ԿԱՐՃ ԼՈՒՐԵՐ

ՀՀ ԶՈւ Գլխավոր շտաբի պետը մանրամասներ է ներկայացրել հակառակորդի կողմից զինծառայողի սպանության միջադեպից

08.01.2018 15:50 ՕՐՎԱ ՊԱՏԿԵՐ ՀԱՆՐՈՒԹՅՈՒՆ
ՀՀ ԶՈւ Գլխավոր շտաբի պետը մանրամասներ է ներկայացրել հակառակորդի կողմից զինծառայողի սպանության միջադեպից

Այսօր ՀՀ ԶՈւ Գլխավոր շտաբի պետ, գեներալ-լեյտենանտ Մովսես Հակոբյանը Հանրապետական հավաքակայանում լրագրողների հետ զրույցում ներկայացրեց երեկ ՊԲ հյուսիսարևելյան ուղղությամբ տեղակայված զորամասերից մեկի պահպանության տեղամասում տեղի ունեցած դեպքի մանրամասները, որի հետևանքով հակառակորդի կրակոցից զոհվել է մեկ և վիրավորել երկու զինծառայող: 

Էդվարդ Նալբանդյանի գլխավորած պատվիրակությունը Մոսկվայում է

Հիշեցնենք` հակառակորդի կողմից արձակված կրակոցից մահացու վիրավորում է ստացել ՊԲ զինծառայող, 1998թ. ծնված Վաչե Նվերի Չիլինգարյանը:

«Ունեցել ենք կորուստ առաջին գծում հակառակորդի դիպուկահարի կրակոցից, այս պահի դրությամբ կարող եմ արձանագրել այն, որ որևէ մի խախտում այդ զինվորը չի իրականացրել, ինչպես է ստացվել դեռևս պետք է պարզել»,-ասաց Մովսես Հակոբյանը: 

Մովսես Հակոբյանի փոխանցմամբ,  երբ զինվորին փորձել է օգնության հասնել հրամանատարը, նա ևս վիրավորվել է: Ապա մեկ այլ խումբ է մեքենայով գնացել նրանց օգնության: Հակառակորդի կրակոցների հետևանքով խմբից մեկ զինվոր ևս վիրավորվել է: Արդյունքում` երեկվա դեպքերի հետևանքով ունենք մեկ զոհ երկու վիրավոր:

«Վիրավորումները շատ թեթև են: Ուզում եմ առանձնացնել սպայի սխրագործությունը, որ մեկ վայրկյան չի մտածել, նետվել է իր զինվորի կյանքը փրկելու համար, բայց նորից փաստեմ, որ այդ զինվորը որևէ խախտում չի արել: Հակառակորդը անընդհատ ձևեր, մեթոդներ է փնտրում մեր զինծառայողներին խոցելու»,-ասաց Հակոբյանը:

Նրա խոսքով Նոր տարին և՛ մենք, և՛ հակառակորդը դիմավորել ենք շատ հանգիստ, կրակոցների քանակը բավականին քիչ է եղել, որևէ միջադեպ առաջնագծում այդ օրերին չի եղել:

 

КОМСОМОЛЬСКАЯ ПРАВДА