ԿԱՐՃ ԼՈՒՐԵՐ

ՀՈՒՆՎԱՐԻ 8-Ի ՁԵՐ ՌՈՄԱՆՏԻԿ ՀՈՐՈՍԿՈՊԸ

08.01.2018 10:39 ՕՐՎԱ ՊԱՏԿԵՐ ԱՍՏՂԱԳՈՒՇԱԿ
ՀՈՒՆՎԱՐԻ 8-Ի ՁԵՐ ՌՈՄԱՆՏԻԿ ՀՈՐՈՍԿՈՊԸ

ԽՈՅԵՐ

Ձեր ցանկությունները ոչ ոքի չեն հետաքրքրում: Այսօր ձեզանից պահանջվում է միայն օգնել, եւ ուրիշ ոչինչ: Աշխատեք չվիճել. օգտակար լինելը նույնպես հաճելի է:

Արտարժույթի փոխարժեքները հունվարի 18-ի դրությամբ

ՑԼԵՐ

Այսօր ձեր սիրելին առավելագույն ժամանակ կցանկանա անցկացնել ձեզ հետ, սակայն այդ հարցում ձեր ցանկությունները չեն համընկնի: Աշխատեք ինչ-որ կերպ հարմարվել:

ԵՐԿՎՈՐՅԱԿՆԵՐ

Սիրեք ձեզ, եւ կտեսնեք, թե ինչպես է փոխվում շրջապատի վերաբերմունքը ձեր հանդեպ:

ԽԵՑԳԵՏԻՆՆԵՐ

Ուշադիր եղեք, հակառակ դեպքում` տհաճ իրավիճակներից չեք խուսափի: 

ԱՌՅՈՒԾՆԵՐ

Այսօր ձեր սիրելիին հեշտ չի լինի համոզվել այն բանում, որ իր բոլոր քայլերը ճիշտ են եւ տանում են դեպի ձեր համատեղ եւ երջանիկ ապագա, այլ ոչ հակառակը:

ԿՈՒՅՍԵՐ

Այսօր անհասկանալի պատճառներով ձեր մտերիմներն ու սիրելին կվերաբերեն ձեզ` ըստ ձեր հագուստի: Եթե դուք հագած լինեք մռայլ գույների զգեստ, ապա ամբողջ օրը վիճելով կանցկացնեք, իսկ եթե վառ, ապա լուսավոր եւ սիրով լի օր կունենաք:

ԿՇԵՌՔՆԵՐ

Այսօր աստղերը ձեզ խորհուրդ են տալիս զբաղվել ընթերցանությամբ` նախպատվությունը տալով դասական եւ դետեկտիվ գրականությանը, որպեսզի հետո սիրելիին պատմելու բան ունենաք:

ԿԱՐԻճՆԵՐ

Այսօր սիրելին չի ցանկանա ձեզ հետ կիսվել իր հոգսերով, այլ կնախընտրի դրանք պահել իր մեջ եւ ոչ ոքի ցույց չտալ: 

ԱՂԵՂՆԱՎՈՐՆԵՐ

Այսօր ձեր ընտանիքում տիրող մթնոլորտը կախված կլինի ձեր տնօրենի տրամադրությունից: Եթե նա գոհ լինի ձեզանից, ապա երեկոն ձեր ընտանիքում իդեալական կլինի, իսկ եթե փնովի, ապա վեճերից չեք խուսափի: 

ԱՅԾԵՂՋՈՒՐՆԵՐ

Այսօր չեք լսի, թե ինչ է ասում ձեզ ձեր սիրելին, թեեւ կպատասխանեք այնպես, ասես ամեն ինչ ընդունել եք ի գիտություն: Կարեւորը` չհամաձայնվել այնպիսի բանի, որից հետո անհնար կլինի հետ կանգնելը:

ՋՐՀՈՍՆԵՐ

Այսօր ձեր ընկերը կարող է նեղանալ ձեզանից այն բանի համար, որ դուք ավելի քիչ ժամանակ եք հատկացնում նրան, քան ձեր սիրելիին: Այո', ընկերները նույնպես կարող են խանդել: Աշխատեք այդ խանդին ադեկվատ արձագանքել:

ՁԿՆԵՐ

Այսօր աստղերը ձեզ խորհուրդ են տալիս սիրելիի հետ մանկական ֆիլմեր դիտել, որպեսզի վերադառնաք մանկություն, ուր ամեն ինչ վառ էր, թեթեւ եւ լուսավոր: Միգուցե այդ դեպքում ձեր հարաբերությունները նույնպես այդպիսին դառնան:

 

 

КОМСОМОЛЬСКАЯ ПРАВДА