ԿԱՐՃ ԼՈՒՐԵՐ

Մեկնարկում է «Միսս տուրիզմ Աշխարհ» մրցույթը

07.01.2018 23:58 ՕՐՎԱ ՊԱՏԿԵՐ ՄՇԱԿՈՒՅԹ ՀԱՆՐՈՒԹՅՈՒՆ
Մեկնարկում է «Միսս տուրիզմ Աշխարհ» մրցույթը

Մալայզիայում այսօր կմեկնարկի «Միսս տուրիզմ Աշխարհ 2017»  մրցույթը, որն այս տարի առանձնահատուկ կարեւորություն ունի մեզ համար, որովհետեւ առաջին անգամ այս մրցույթին կմասնակցի նաեւ Հայաստանը: 

Արտակ Շաբոյանը «թռավ»

«Թոփ մոդել Հայաստան» ազգային ասոցիացիան, որը «MISS TOURISM WORLD» ապրանքանիշի բացառիկ օգտագործողն ու մրցույթի ազգային տնօրենն է Հայաստանի Հանրապետությունում, որպես մեր երկիրը ներկայացնող մասնակից Մալայզիա կուղարկի արդեն մի քանի տարի Երեւանում բնակություն հաստատած սիրիահայ գեղեցկուհի ԳԱՐՈՒՆ ԵԱՐԱԼՅԱՆԻՆ:

Ի դեպ,  հիշեցնենք, որ «Իրավունքի» հետ զրույցում գեղեցկուհին անդրադառնալով իր մասնակցությանն ու ակնկալիքներին՝ նշել էր. որ արդեն իսկ հաղթանակ է համարում Հայաստանը ներկայացնելն այս մրցույթում. «Իսկ ինչ էլ լինի արդյունքը կարեւոր է, որ մարդ հաճույք ստանա նրանից, ինչ անում է, եւ լավ զգա ինքն իր քայլերից»:

Հավելենք, որ մրցույթի եզրափակիչ փուլը տեղի կունենա հունվարի 27-ին է: Իսկ այս ընթացքում մասնակիցները կնախապատրաստվեն մրցույթին, կլինեն Մալայզիայի տեսարժան վայրերում:

Գ. Եարալյանը ժյուրիի առաջ հանդես կգա իր իսկ մոդելավորած երեկոյան հագուստով, այնուհետեւ դիզայներ Գեւորգ Շադոյանի հեղինակած ազգային տարազով եւ Ռուզաննա Վարդանյանի հեղինակած լողազգեստով: Դե իսկ մեզ մնում է հաջողություն եւ հաղթանակ մաղթել Գարուն Եարալյանին եւ «Թոփ մոդել Հայաստան» ազգային ասոցիացիայի՝ ի դեմս հիմնադիր  Գեւորգ Ասատրյանի եւ գործադիր տնօրեն Լուսինե Բաղդասարյանի:

ՀՐԱՆՏ ՍԱՐԱՖՅԱՆ

 

КОМСОМОЛЬСКАЯ ПРАВДА