ԿԱՐՃ ԼՈՒՐԵՐ

Գյումրիում տեղի է ունեցել պայմանագրային զինծառայողի հոգեհանգստի արարողությունը

07.01.2018 22:31 ՕՐՎԱ ՊԱՏԿԵՐ ՀԱՆՐՈՒԹՅՈՒՆ
Գյումրիում տեղի է ունեցել պայմանագրային զինծառայողի հոգեհանգստի արարողությունը

Գյումրիում այսօր՝ հունվարի 7-ին, տեղի է ունեցել հունվարի 6-ին Արցախում դժբախտ պատահարի հետեւանքով մահացած պայմանագրային զինծառայող Մհեր Զիրոյանի հոգեհանգստի արարողությունը: Անի համայնքի ղեկավար Արտակ Գեւորգյանը նշեց, որ զինծառայողի հոգեհանգստին ներկա են եղել ԶՈւ բարձրաստիճան սպաներ, ծառայակից ընկերներն ու պաշտոնյաներ:

«ՎՏԲ» բանկի վրա զինված հարձակում է տեղի ունեցել. լուսանկարներ

Մհեր Զիրոյանին կհուղարկավորեն վաղը Մարալիկ քաղաքում:

Հիշեցնենք, որ Մհեր Զիրոյանը Գյումրի քաղաքի բնակիչ էր: Նա ծառայում էր Հադրութում, եղել է ապրիլյան պատերազմի մասնակից, որի ժամանակ վիրավորում է ստացել:

Մհերը ծառայության էր անցել Վազգեն Սարգսյանի անվան ռազմական ինստիտուտն ավարտելուց հետո: Ունի ավագ եղբայր եւ կրտսեր քույր:

 

 

КОМСОМОЛЬСКАЯ ПРАВДА