ԿԱՐՃ ԼՈՒՐԵՐ

Րաֆֆի Հովհաննիսյանը պաշտոնապես բողոքել է «Ազատություն» ռադիոկայանի դեմ

07.01.2018 16:10 ՕՐՎԱ ՊԱՏԿԵՐ ՔԱՂԱՔԱԿԱՆ ԹԵՄԱ
Րաֆֆի Հովհաննիսյանը պաշտոնապես բողոքել է «Ազատություն» ռադիոկայանի դեմ

Քաղաքագետ Սուրեն Սարգսյանը հիշեցրել է, որ ուղիղ 26 տարի առաջ այս օրը Հայաստանն առաջին պաշտոնական բողոքն է ներկայացրել «Ազատություն» ռադիոկայանի աշխատանքից. «1992թ. այս օրը Հայաստանի իշխանությունները առաջին անգամ պաշտոնապես բողոքեցին «Ազատություն» ռադիոկայանի գործունեությունից։ 
Բողոքը պետքարտուղար Բեյքերին փոխանցեց ԱԳ նախարար Ր. Հովհաննիսյանը։ Ըստ Հովհաննիսյանի, Կոնգրեսից ֆինանսավորվող «Ազատություն»-ը կարծես չի արտահայտում ԱՄՆ քաղաքական դիրքորոշումները։ Բեյքերը պատասխանում է, որ բողոքը կփոխանցի ռադիոկայանի ղեկավարությանը եւ հայտարարում է, որ ռադիոկայանն իր գործունեությամբ չպետք է հակասի ԱՄՆ ընդհանուր քաղաքական գծին եւ Հայաստանի իշխանությունների մտահոգությունը հաշվի կառնվի»։

Էներգետիկ ենթակառուցվածքների եւ բնական պաշարների նախարարը հրաժարականի դիմում է ներկայացրել

 

 

КОМСОМОЛЬСКАЯ ПРАВДА