ԿԱՐՃ ԼՈՒՐԵՐ

Ախթալայի Սբ Աստվածածին վանքում խաչքավորը Էդուարդ Շարմազանովն էր

07.01.2018 15:13 ՕՐՎԱ ՊԱՏԿԵՐ ՔԱՂԱՔԱԿԱՆ ԹԵՄԱ
Ախթալայի Սբ Աստվածածին վանքում խաչքավորը Էդուարդ Շարմազանովն էր

Ախթալայի Սուրբ Մարիամ Աստվածածին վանքում երեկ՝ հունվարի 6-ին, տեղի ունեցավ Սուրբ Ծննդյան Ս․Պատարագ եւ Ջրօրհներքի արարողություն, որը մատուցեց վանքի վանահայր եւ տարածաշրջանի հոգեւոր հովիվ Արժանապատիվ ՏԵՐ ՀԵԹՈՒՄ քահանա ԹԱՐՎԵՐԴՅԱՆԸ: Ախթալա վանքի, այս տարվա խաչքավորը հերթական անգամ ՀՀ Ազգային ժողովի փոխնախագահ ԷԴՈՒԱՐԴ ՇԱՐՄԱԶԱՆՈՎՆ էր: Ավանդույթի համաձայն, Խաչը եւս մեկ անգամ հանձնվեց Խաչքավորին։ Ջրօրհնեքի կարգից հետո, խաչքավորի միջոցներով մատաղ բաժանվեց հավատացյալներին:
Վանքի վանահայր Տեր Հեթում քահանա Թարվերդյանը հույս հայտնեց, որ Խաչքավորը այս տարի նույնպես կաջակցի եկեղեցուն, առկա խնդիրների լուծմանը՝ ի շահ եկեղեցու բարօրությանը եւ կլինի եկեղեցու կողքին:

Սերժ Սարգսյանի մոտ քննարկել են առանձին ապրանքների թանկացման հարցերը (ֆոտո)

Հիշեցնենք, որ խաչքավոր կարող է լինել հավատացյալ աշխարհականը, ով խորան բարձրանալու համար հագնում է շապիկ եւ իրավունք ստանում պահել Սուրբ Սեղանի խաչը։ Ծեսից հետո հավատացյալ ժողովուրդը մոտենում է, համբուրում խաչը, որը ձեռքով պահում է խաչի քավորը։ Այս բարձր պատվին այս տարի արժանացել են նաեւ ՀՀ պաշտպանության նախարար Վիգեն Սարգսյանը, պրոֆեսիոնալ բռնցքամարտի սուպերմիջին քաշային կարգում WBO վարկածով աշխարհի նախկին չեմպիոն Արթուր Աբրահամը եւ այլք:

Ներկայացրեց ՀՐԱՆՏ ՍԱՐԱՖՅԱՆԸ

 

КОМСОМОЛЬСКАЯ ПРАВДА