ԿԱՐՃ ԼՈՒՐԵՐ

ՄԻՆՉԵՎ 18 ՏԱՐԵԿԱՆ ԵՐԵԽԱՅԻ ԱՆՁՆԱԳՐԱՎՈՐՄԱՆ ՈԼՈՐՏՈՒՄ ԿԱՏԱՐՎԱԾ ՓՈՓՈԽՈՒԹՅԱՆ ՎԵՐԱԲԵՐՅԱԼ

07.01.2018 12:07 ՕՐՎԱ ՊԱՏԿԵՐ ԻՐԱՎՈՒՆՔ ՀԱՆՐՈՒԹՅՈՒՆ
ՄԻՆՉԵՎ 18 ՏԱՐԵԿԱՆ ԵՐԵԽԱՅԻ ԱՆՁՆԱԳՐԱՎՈՐՄԱՆ ՈԼՈՐՏՈՒՄ ԿԱՏԱՐՎԱԾ ՓՈՓՈԽՈՒԹՅԱՆ ՎԵՐԱԲԵՐՅԱԼ

<ՀՀ քաղաքացիության մասին> ՀՀ օրենքի 11-րդ հոդվածի 3-րդ մասի համաձայն այն դեպքում, երբ ծնողներից մեկը երեխայի ծնվելու պահին ՀՀ քաղաքացի է, իսկ մյուսը` օտարերկրյա քաղաքացի, երեխան, անկախ այլ պետության քաղաքացիություն ունենալու հանգամանքից, իրավունք ունի ձեռք բերելու ՀՀ քաղաքացիություն` ծնողների գրավոր համաձայնությամբ:

Ինչու չեք ասում, որ տրանսպորտը թանկանալու է, ինչի՞ եք սուտ խոսում. Ինչ է սպասվում տրանսպորտի ոլորտում

Պրակտիկայում հանդիպում են դեպքեր, երբ ծնողներից մեկը (օտարերկյա կամ ՀՀ քաղաքացի) գտնվելով այլ պետությունում տարիներ շարունակ չի տալիս իր համաձայնությունը կամ ծնողներից մեկի գտնվելու վայրը տարիներ շարունակ անհայտ է:Այս դեպքում խախտվում է երեխայի մի շարք իրավունքներ:

2018թ. հունվարի 6-ին ուժի մեջ են մտել <ՀՀ քաղաքացիության մասին> ՀՀ օրենքում կատարված փոփոխությունները:

Ըստ փոփոխություններից մեկի ծնողների համաձայնության բացակայության դեպքում երեխան ձեռք է բերում Հայաստանի Հանրապետության քաղաքացիություն, եթե բնակվում է Հայաստանի Հանրապետությունում, և առկա է ծնողներից մեկի համաձայնությունը:

Այսինքն, եթե երեխայի ծնվելու պահին ծնողների մեկը ՀՀ քաղաքացի է, իսկ մյուսը օտարերկրյա պետության քաղաքացի և բացակայում է նրանց համաձայնությունը երեխայի ՀՀ քաղաքացիություն ստանալու վերաբերյալ, երեխան կարող է ձեռք բերել ՀՀ քաղաքացիություն և ՀՀ քաղաքացու անձնագիր, եթե բնակվում է ՀՀ-ում և դրա համար դիմում է նրա ծնողներից մեկը: Այս դեպքում նշանակություն չունի, որ ծնողն է դիմում՝ Հայաստանի Հանրապետության, թե օտարերկրյա պետության քաղաքացին: 

Անհրաժեշտ է ընդունել ի գիտություն՝ 

Երեխան, ում ծնողները նրա ծնվելու պահին Հայաստանի Հանրապետության քաղաքացիներ են, անկախ ծնվելու վայրից, ձեռք է բերում Հայաստանի Հանրապետության քաղաքացիություն:

Այս դեպքում, երեխայի անձնագրավորման համար անձնագրային ծառայություն դիմելիս մյուս ծնողի համաձայնությունը չի պահանջվում:

 

КОМСОМОЛЬСКАЯ ПРАВДА