ԿԱՐՃ ԼՈՒՐԵՐ

Նոր զինատեսակների ձեռքբերումն ու ներդրումն էապես փոխել են մարտի վարման ձևերը. Վիգեն Սարգսյան

06.01.2018 11:53 ՕՐՎԱ ՊԱՏԿԵՐ ԹԵՄԱ
Նոր զինատեսակների ձեռքբերումն ու ներդրումն էապես փոխել են մարտի վարման ձևերը. Վիգեն Սարգսյան

ՀՀ ՊՆ Մոնթե Մելքոնյանի անվան ռազմամարզական վարժարանում հունվարի 5-ին շարունակվել են զինված ուժերի արդիականացման յոթնամյա ծրագրի նախագծի ամփոփիչ քննարկումները, որոնց մասնակցել են ՊՆ, ԶՈՒ և ԶՈՒ ղեկավար կազմի, օրենսդիր և գործադիր մարմինների, հասարակական հատվածի ներկայացուցիչներ և փորձագետներ։

Ի՞նչ են պայմանավորվել ՀՀԿ-ական պատգամավորներն ու պաշտոնաթող վարչապետ Սերժ Սարգսյանը

Ինչպես տեղեկացրին ՀՀ պաշտպանության նախարարության տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի վարչությունից, ՀՀ պաշտպանության նախարար Վիգեն Սարգսյանը համառոտ ներկայացրել է զինված ուժերի արդիանակացման ծրագրի նախագծի հիմնական ուղղություններն ու կարևորագույն սկզբունքները: Նախարարն ընդգծել է, որ առկա տեխնիկական և տեխնոլոգիական առաջընթացը, նոր զինատեսակների ձեռքբերումն ու ներդրումը էապես փոխել են մարտի վարման ձևերը՝ այն դարձնելով առավել սրընթաց և կարճատև: Հաշվի առնելով առկա մարտահրավերներն ու ուժերի հարաբերակցության պահպանման անհրաժեշտությունը՝ յոթնամյա ծրագիրը մշակելիս կանխատեսվել են գործողությունների զարգացման բոլոր հնարավոր տարբերակները, ուղենշվել են դրանց հակազդման ուղիները, ստեղծվել են անհրաժեշտ պայմանները՝ ռեսուրսների ղեկավարումն առավելագույնս արդյունավետ իրականացնելու համար:

Զեկույցներով հանդես են եկել նաև ՀՀ ԶՈՒ գլխավոր շտաբի պետ, գեներալ-գնդապետ Մովսես Հակոբյանը, պաշտպանության նախարարի տեղակալ-ՌԱՊԿ նախագահ Դավիթ Փախչանյանը։

 

 

КОМСОМОЛЬСКАЯ ПРАВДА