ԿԱՐՃ ԼՈՒՐԵՐ

«Իրանի ժողովուրդն իր ձեռքով իր երկիրը չի քանդի». Թեհրանի Հայոց թեմի առաջնորդ

05.01.2018 01:47 ՕՐՎԱ ՊԱՏԿԵՐ ՔԱՂԱՔԱԿԱՆ ԹԵՄԱ
«Իրանի ժողովուրդն իր ձեռքով իր երկիրը չի քանդի». Թեհրանի Հայոց թեմի առաջնորդ

Իրանի Իսլամական հանրապետության խոշոր քաղաքներում դեկտեմբերի 28-ից սկսած բողոքի լայնածավալ գործողությունները երեկվանից սկսած հանդարտվել են: Այս մասին «Արեւելք»-ի հետ զրույցում ասել է Թեհրանի հայկական թեմի առաջնորդ Գերաշնորհ. Տ. Սեպուհ արք. Սարգիսյանը՝ հավելելով, որ Իրանի պես հզոր երկիրը անհնար է քանդել:

ԱՄՆ-ն պատրաստվում է Իրանի դեմ պատերազմի

«Իրանը շատ ուժեղ եւ զորավոր երկիր է, ինչ-որ բաներ, այո՛, եղան, տնտեսական տագնապը որոշ մարդկանց փողոց հանեց, բայց ինչպես տեսնում եք՝ իշխանությունը կացության տերն է, իրանցի ժողովուրդն էլ իր հերթին կապված է իր արժեքներին, իր երկրին եւ արաբների պես իր ձեռքով իր երկիրը չի քանդի»,-«Արեւելք»-ին ասաց Թեհրանի թեմի առաջնորդը: Նա նաեւ նշել է, որ հայկական բնակավայրերը զերծ են մնացել այդ խժդժություններից, ավելին՝  այդ օրերին հայերը տոնել են Նոր տարին, իսկ հիմա, ինչպես ասաց թեմակալ առաջնորդը, պատրաստվում են Սուրբ Ծննդյան տոնին:  

Առավել մանրամասն կարդացե՛ք այստեղ:

 

КОМСОМОЛЬСКАЯ ПРАВДА